Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 11 » Հանդանովիչի հետ պայմանագրի ուղղությամբ աշխատանք է տարվում
00:17
Հանդանովիչի հետ պայմանագրի ուղղությամբ աշխատանք է տարվում

«Ամռանը Սամիր Հանդանովիչի հեռանալու մասին խոսակցություններից հետո իրավիճակը փոխվում է հակառակ ուղղությամբ: Պիեր Աուզիլիոն հանդիպել է դարպասապահի գործակալի հետ` գործող պայմանագրի երկարաձգման պայմանները համաձայնեցնելու համար (գործողն ավարտվում է 2016 թ-ին) և Ֆեդերիկո Պաստորելին դրական է գնահատել իրավիճակը:

Սլովենացին ցանկություն է հայտնում մնալ Իտալիայում և պաշտպանել Ներաձուրիի գույները, եթե ակումբի տեխնիկական ծրագիրն իր առջև լուրջ խնդիրներ դնի: Ակումբում Ռոբերտո Մանչինիի հայտնվելը համարվում է դրական զարգացում: Կարճ ասած, Հանդանովիչը մտադրություն ունի շարունակել փրկել ինտերիստներին:

1 մլն 750 հազար եվրո (250 հազար եվրո բոնուս) աշխատավարձով առաջին պայմանագրից հետո Սամիրն այժմ ստանում է 2.2 մլն և կցանկանար հավասարվել թիմի ամենաբարձր ստացող ֆուտբոլիստներին (Վիդիչ, Պալասիո, Շաքիրի և Էռնանես), այսինքն 3 մլն եվրո` գումարած բոնուսները: Վերաստորագրումը պետք է պարունակի կետեր նաև գովազդում ֆուտբոլիստի պատկերը օգտագործելու առումով»:

Այս տեղեկությունը ներկայացրել է Corriere dello Sport-ը: Նույն տեղեկությունը հրապարակել են նաև այլ թերթեր, որոնց հիմնական ասելիքն այն է, որ Ինտերը պատրաստ է դարպասապահի հետ կնքել պայմանագաիր մինչև 2018/19 թթ-ը: Հանդանովիչը կդիտարկի այլ առաջարկներ միայն Ինտերի հետ բանակցությունների տապալման դեպքում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 948 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz