Գլխավոր էջ » 2013»Մարտ»4 » Հանդանովիչը որակազրկվեց, իսկ Կորդոբան տուգանվեց...
00:17
Հանդանովիչը որակազրկվեց, իսկ Կորդոբան տուգանվեց...
Հանդանովիչը բաց կթողնի Բոլոնյայի դեմ հանդիպումը: Ա Սերիայի 27-րդ տուրի Կատանիայի դեմ խաղում Ինտերի դարպասապահ Սամիր Հանդանովիչը ստացավ առաջնությունում իր 4-րդ դեղին քարտը և կանոնների համաձայն մեկ խաղով որակազրկվեց: Նրա փոխարեն Բոլոնյայի դեմ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, Ներաձուրրիի մարզաշապիկով իր նորամուտը կնշի Պաբլո Կարրիսոն:
Կատանիայի դեմ հանդիպումից հետո սպորտային դատարանը որոշում է կայացրել տուգանել Ինտերի մենեջեր Իվան Կորդոբային: Ըստ 4-րդ պաշտոնյայի, սիցիլիական ակումի հետ հանդիպման 80-րդ րոպեին Կորդոբան վիրավորել է հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին: Նրա համար սահմանվել է 5 հազար եվրո տուգանք: