Երեկ Ինտերն անցկացրել է իր երկրորդ մարզումը այս շաբաթ, Ա Սերիայի 2012/13 մրցաշրջանի 3-րդ տուրի հանդիպմանը նախապատրաստվելու համար: Ինտերը կխաղա Տորինոյի դեմ սեպտեմբերի 16-ին, Թուրինի Օլիմպիակո մարզադաշտում:
Սամիր Հանդանովիչը վերադարձել է լիարժեք մարզումների և ամենայն հավանականությամբ հասանելի կլինի Տորինոյի հետ խաղում: Ինտերի առաջին թիմի հետ մարզվել են նաև Պրիմավերայի 6 խաղացողներ՝ Անդրեա Բանդինին, Յագո Դել Պիերոն, Ֆաբիո Էգուալֆին, Ֆրանչեսկո Ֆորտեն, Լուկա Գարիտանոն և Լորենցո Տասսին:
Մարզմանը ներկա է եղել նաև տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան:
inter.it
|
Դիտումներ: 866 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |