Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 24 » ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ՍԳՈՒՄ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ!
01:45
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ՍԳՈՒՄ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ!

Այսօր լրանում է Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցը: Չկա որևէ հայ, որ տեղյակ չլինի մեր պատմության այս ողբերգալի իրադարձություններին, մենք բոլորս էլ հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին,  հարգում նրանց հիշատակը և մինչև վերջ կպայքարենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և ընդունման համար: Մենք երբեք չենք մոռանա 1915թ-ի ապրիլի 24-ը...

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում ներկայացնել այս դաժան իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություն: 

Ապրիլի 24-ը 1920 թվականից նշվում է, որպես հայոց պատմության ամենաողբերգական էջի` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 

1915թ. ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում թուքական իշխանությունների հրամանների հիման վրա ձեռբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ` գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր միայն:
Հայոց Ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60,000 հայ տղամարդկանց զորակոչն էր բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Հայոց ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք և երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:
Վերջապես, Հայոց Ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության մասսայական տեսահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն:

Մեկ և կես միլլիոն սպանված հայերի վրեժը դեռ բոլորիս սրտերում է, և մենք հավատում ենք, որ հատուցման օրը շատ մոտ է!

FcInter.am
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 846 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (24.04.2013 16:35) [Материал]
chenq morana...piti patasxan tan

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz