Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 2 » Ինչ վիճակագրություն ունի Ինտերը նախորդ 33 տուրերերից հետո
21:07
Ինչ վիճակագրություն ունի Ինտերը նախորդ 33 տուրերերից հետո

Հետևում են մնացել Իտալական Ա սերիայի 33 տուրերը: Այս տարվա առաջնությունը չի կարելի հաջող համարել Ինտերի համար: Ինտերը հաջորդ 5 տուրերում կարող է իրավիճակը փոքր ինչ շտկել:

Մինչ այդ տեսնենք ինչ վիճակագրություն ունի Ինտերը նախորդ 33 տուրերում:


Ինտերը մինչ այժմը խփել է 50 գնդակ՝ 28-ը սեփական հարկի տակ, 22-ը մրցակցի: Այս ցուցանիշով թիմը 4-րդն է:

Սեփական դարպասը ընդունել է 39 գնդակ՝ 18 սեփական հարկի տակ, 21-ը՝ մրցակցի: Այս ցուցանիշով ներաձուրին զիճում է 7 թիմի, ընդ որում Ինտերի մոտակա մրցակից Կիևոյին:

Ինտերը ամենաշատ գնդակներ ( 11 գնդակ ) խփում է 61-75-րդ րոպեների ընթացքում, իսկ 16-30-րդ րոպեների ընթացքում ամենաշատը բաց թողնում ՝ 9 գնդակ:

90-րդ րոպեին և լրացուցիչ ժամանակի ընթացքում Ինտերը խփել է 2 գնդակ և ընդունել սեփականը 5 գնդակ:

Թիմը իր ակտիվում ունի 83 դեղին և 5 կարմիր քարտ: Ամենաշատը Ինտերի ֆուտբոլիստները զգուշացվում են 76-89-րդ րոպեներին ՝ 20 դեղին քարտ, իսկ 90-րդ րոպեին՝ 2 կարմիր քարտ:

Ամենաշատը զգուշացվել է Ժուան Ժեսուսը՝ 12 անգամ: 8 խաղերում ոչ մի զգուշացում չունի Սանտոնը:

Առաջինը սեփական դարպասը ընդունելով գնդակ, այս մրցաշրջանում Ինտերը ոչ մի խաղում չի հաղթել ՝ 8 ոչ ոքի և 8 պարտություն:


Իսկ առաջինը գնդակ խփելով՝ պարտվել է ընդհամենը 1 անգամ, 1 խաղ ավարտել է ոչ ոքի և 12-ում հաղթել:

Մրցաշրջանի ընթացքում 3 անգամ գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի:

Կատեգորիա: Վիճակագրություն | Դիտումներ: 983 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz