Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 2 » Ինտերը պատրաստվում է հեղափոխություն անել խաղադաշտի կենտրոնում
14:46
Ինտերը պատրաստվում է հեղափոխություն անել խաղադաշտի կենտրոնում

Ինտերը պատրաստվում է հեղափոխություն անել խաղադաշտի կենտրոնում:
Ինտերը ցուցակում գտնվում են 3 անուններ, որոնցից յուրաքանչյուրի համար Ինտերը պատրաստ է վճարել 60 մլն եվրո:

 

Ռաջա Նաինգոլան
Նաինգոլանը հանդիսանում է Ինտերի առաջնային նպատակը: Ֆուտբոլիստը բազմիցս ապացուցել է, որ փողը իր համար առաջնային չէ: Ռոմայում նա այլևս հեռանկար չունի և դեմ չէ միանալ Լուչիանո Սպալետտիին: Ինտերին մնում է պայմանավորվել Ռոմայի հետ, որը պահանջում է 70 մլն եվրո: Ինտերի առաջարկը` 40 մլն + Յովետիչ, Ռոման մերժել է:


Արթուրո Վիդալ
Մյունխենի Բավարիայի ֆուտբոլիստը հնարավոր է ամռանը լքի ներկայիս ակումբը: Կորենտինո Տոլլիսոյի տրանսֆերը կարող է դառնալ Վիդալի հեռանալու պատճառը, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են նույն դիրքում: Սաբատինին նախկինում նպատակ ունեցել է ձեռք բերել Վիդալին, և հիմա նորից վերադառնում է այս տարբերակին:


Նաբի Կեյտա
22-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լայցպիգի կազմում անցկացրեց 31 խաղ և դարձավ 8 գոլի հեղինակ: Կեյտան հրաշալի է խաղում կենտրոնում, և մեծ ձգտում ունի նպատակին հասնելու:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1236 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz