Գլխավոր էջ » 2014 Հունվար 12 » Inter Channel. Տոհիրը տրանսֆերների, պարտությունների և Մացցարիին վստահելու մասին
01:32 Inter Channel. Տոհիրը տրանսֆերների, պարտությունների և Մացցարիին վստահելու մասին |
Էրիկ Տոհիրը հարցազրույց է տվել Inter Channel-ին, որում անդրադարձել է Ինտերում վերջին ամիսներին իրականացրած աշխատանքին: 2014 թ.-ը սկսվեց երկու պարտությամբ.«Նորմալ է, որ երկու պարտությունից հետո երկրպագուները հիասթափված են: Ես նույնպես հիասթափված եմ: Մենք այլ արդյունք էինք ակնկալում»: Ի՞նչ կարող եք պատմել ձմեռային տրանսֆերային շուկայում Ինտերի աշխատանքի մասին: Ի՞նչ սպասեն երկրպագուները.«Ես իսկապես հավատում եմ, որ այս թիմն ունի ապագա, սակայն այժմ մենք պետք է գտնենք ճիշտ բալանս: Մենք ունենք շատ խաղացողներ որոշ դիրքերում, դա այն դեպքում, որ այլ դիրքերում ունենք խաղացողների պակաս: Ես համոզված եմ, որ մարզիչը ցանկանում է ստանալ այն խաղացողներին, որոնք պատրաստ են խաղալ Ինտերում արդեն հիմա: Մենք հետևում ենք շատ խաղացողների, բանակցություններն առաջ են ընթանում, սակայն մենք միաժամանակ չենք հետաքրքրվում այն խաղացողներով, որոնք անօգուտ կլինեն Ներաձձուրիի ապագայում: Թիմի վերականգնման ծրագրի համար անհրաժեշտ է 2-3 տարի, սա անցումային շրջան է, որն անհրաժեշտ է Ինտերն ավելի լավը դարձնելու համար»: Երբ Դուք դարձաք նախագահ, Դուք խոսում էիք ծրագրի մասին, որը ընդգրկում էր ներկան և ապագան: 60 օր անց ինչ-որ բան փոխվե՞լ է. «Ես սուպերմեն չեմ, ես չեմ կարող ամեն ինչ փոխել 60 օրում, սակայն մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք, և կենտրոնացած ենք մեր նպատակների վրա. 1.Մենք վերականգնում ենք Ինտերը 2. Ուղեկցում ենք թիմին այս անցումային շրջանում 3. Մենք ցանկանում ենք դուրս գալ միջազգային շուկա, այդ ժամանակ մենք կարող ենք ստանալ ավելի շատ երկրպագուներ Իտալիայից դուրս: Հնարավոր է դուք տեղյակ եք, որ Ա սերիան ծրագրում է մի քանի խաղ անցկացնել Ասիայում: Գտնում եմ, որ այս երեք նպատակները պետք է իրականացվեն, սակայն ես գտնում եմ նաև, որ այն կխլի 1-2 տարի»: Մացցարին նշեց, որ երկրպագունեը պետք է հասկանան, որ սա անցումային շրջան է: Դուք համաձայն ե՞ք.«Ես համաձայն եմ նրա հետ և կարծում եմ, որ Մացցարին իդեալական մարզիչ է ներկայիս Ինտերի համար: Մենք մարզչի հետ վստահում ենք միմյանց, սակայն, և դա արդարացում չէ, մեզ անհրաժեշտ է ժամանակ իրար ավելի լավ հասկանալու և ավելի լավ աշխատելու համար: Իհարկե, անհրաժեշտ է սկսել հաղթել, անհրաժեշտ է ժամանակ, սակայն ես 100%-ով վստահում եմ մարզչին»: Դուք ապրում եք Ջակարտայում: Մշտական կապի մեջ ե՞ք ակումբի, խաղացողների և երկրպագուների հետ.«Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ ղեկավարություն. Բրանկան, Աուզիլիոն և Մացցարին, ինչպես նաև Ֆասսոնեն լավ աշխատանք են տանում, և ես չեմ կարծում, որ հեռավորությունը խնդիր է: Կարևորն այն է, որ գտնվենք մշտական կապի մեջ: Ինչ վերաբերում է երկրպագուներին, ես նրանց հանդիպում եմ ամբողջ աշխարհով»: Շնորհակալություն, Դուք ե՞րբ կլինեք Միլանում.«Ես կգամ այս ամսվա վերջին, փետրվարի, մարտի, ապրիլի, մայիսի վերջին: Հույս ունեմ, որ թիմն առաջընթաց կգրանցի, սակայն համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Կարծում եմ, որ ցույց կտանք ավելի լավ արդյունք, քան նախորդ մրցաշրջանում, մենք կձգտենք բարելավման»: Աղբյուր` Inter Channel
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|