Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Ինտեր-Օսվալդո. Ամեն ինչ ավարտված է
23:38
Ինտեր-Օսվալդո. Ամեն ինչ ավարտված է

Ինտերի հարձակվող Պաբլո Օսվալդոն, ով մարզվում էր միայնակ, քանի որ պատժվել էր ակումբի կողմից Յուվենտուսի դեմ խաղի ժամանակ իր էմոցիաները չզսպելու պատճառով վերջին օրերը անհայտացել էր: Իտալացի հարձակվողը վերադարձել է Միլան քաղաք, սակայն նրան մերժել են մուտք գործել Ինտերի մարզաբազա` Պինետինա:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello sport-ը, իտալո-արգենիտնացու մուտքը արգելված է Ապիանո Ջենտիլե: Պատճառը` պաշտոնական որակազրկումն է ներաձուրիների կողմից Օսվալդոյի դեմ, որը նրան արգելում է ակումբի բազա մուտք գործել: Եթե ֆուտբոլիստը, ով վարձավճարով է տեղափոխվել Ինտեր Սաութեմթոնից, չկարողանա իր համար նոր ակումբ գտնել, ապա Ինտերը կարող է խզել պայմանագիրը նրա հետ:

Նշենք նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված ՔՊՌ-ը, Յուվենտուսը և Միլանը:

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1137 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz