Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 30 » Ինտեր - Յուվե. Բերգոմիի, Սուարեսի, Մացցոլայի, Մանչինիի կանխատեսումը
17:39
Ինտեր - Յուվե. Բերգոմիի, Սուարեսի, Մացցոլայի, Մանչինիի կանխատեսումը

Մեկ և կես ժամ ժամանակ է մնացել մինչ Իտալիայի դերբիի մեկնարկը: Ինտերի երկրպագուները ցանկանում են տեսնել նույն արդյունքը, ինչ մրցաշրջանի առաջին կեսին` ''Յուվենթուս'' մարզադաշտում: Ինտերի նախկին խաղացողներից շատերը կանխատեսումներ են արել այս հանդիպման համար.

Բեպպե Բերգոմի . '' Ես կարծում եմ, որ Ինտերը ունի այն զենքը, որով կարող է խնդիրներ ստեղծել Յուվենթուսի համար, ինչպես դա արեց առաջին խաղում: Մեծ թիմերի դեմ Ստրամաչչիոնին միշտ լավ է խաղում: Կարծում եմ խաղը կավարտվի 1-1 հաշվով'':

Լուիս Սուարես. ''Ինտերը կհաղթի, քանի հիմա նրանք ավելի շատ ունեն այդ միավորների կարիքը, քան Յուվեն, իսկ բյանկոներին այնուհետև պետք է հանդիպի Բավարիայի հետ: Երկրպագուները այս խաղում թիմին կարող են շատ օգնել, այսպիսի խաղերում, նրանք առաջինից մինչ վերջին րոպեն օգնում են թիմին'':

Սանդրո Մացցոլա. ''Սա շատ հավասարակշռված խաղ է լինելու, դա բնական է երկու ֆուտբոլային թիմերի համար, որոնք մեծ տաղանդներ ունեն, կարծում եմ, որ հանդիպման ելքը կարող է որոշել մեկ խաղացողի բարձր կարգը, մեկ մեծ չեմպիոնի հնարքը'':

Ռոբերտո Մանչինի. ''Ես կարծում եմ, որ վերջնական հաշիվը 2 - 2 կլինի: Ներաձուրրիից գոլի հեղինակ կդառնան Սամուելը և Պալասիոն'':

Interlive.it

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 840 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz