Գլխավոր էջ » 2014 Հունվար 20 » Ինտերի երկրպագուների պաշտոնական հայտարարությունը Գուարին - Վուչինիչ գործարքի վերաբերյալ
23:20 Ինտերի երկրպագուների պաշտոնական հայտարարությունը Գուարին - Վուչինիչ գործարքի վերաբերյալ |
Ինտերի երկրպագուների բանակի պաշտոնական հայտարարությունից և ճնշումներից հետո, Ինտերի ղեկավարությունը պատրաստվում է վերանայել թուրինյան ակումբի հետ գործարքը: Ահա Curva Nord-ի պաշտոնական հայտարարությունը, որն ուղղված է Էրիկ Թոհիրին` ''Ինտերի ամենակարևոր խաղացողներից մեկի տեղափոխություն մեկ այլ իտալական ակումբ, որ այս պահին տեղի է ունենում, հանդիսացավ համբերության այն վերջին կաթիլը, որ կոտրեց ամեն ինչ և ստիպեց մեզ կտրուկ քայլերի դիմել... Այժմ սպասում ենք հետաքիքիր զարգացումների...Կառավարման փոփոխությունից առաջին հերթին ակնկալվում էր, որ չեն կրկնվի նույն սխալները և, հատկապես, Ինտերի ''գլխավոր որոշումներ կայացնող բաղադրիչների'' փոփոխություններ: Հասկանալի պատճառներով հաշվի են առնվել նրանց ընտրման սկզբունքները, մի ակումբում, ինչպիսին ներաձուրրին է, անձնակազմը անկասկած ֆուտբոլային հավատով պետք է լինի: Ինտերի ղեկը մի թողեք այնպիսի յուվենտինոյի ձեռքում, ինչպիսին Ֆասսոնեն է և իր խորհրդավոր ընկեր Ռիչչին: Դուրս շպրտեք նրանց պարոն Բրանկայի և մի շարք այլ փոքր կերպարների հետ միասին, որոնք տարիներ շարունակ օգտագործել են Մորատտի ընտանիքի գումարները, առանց մի ցենտ անգամ վաստակելու: Մենք հոգնել ենք Ինտերում շատ ու շատ փտած խնձորների առկայությունից: Այն, ինչ մենք շարունակում ենք հարցնել ինքներս մեզ` մենք ունե՞նք արդյոք Նախագահ'': (CN69) Աղբյուր` FcInterNews
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|