Գլխավոր էջ » 2014 Հունվար 24 » Ինտերի ֆինանսական վիճակը և Տոհիրի նպատակները
02:35 Ինտերի ֆինանսական վիճակը և Տոհիրի նպատակները |
Tuttosport-ն անդրադարձել է Ինտերի ֆինանսներին և փորձում է բացատրել տրանսֆերային պատուհանի պասիվությունը: Եթե ներկայիս պարտքերի պայմաններում ՈւԵՖԱ չներկայացվի Ինտերի պարտքերի վերակազմավորման նախագիծ, ակումբը կհայտնվի եվրագավաթներից զրկվելու վտանգի տակ: Ներկա իրավիճակում Ինտերը չի կարող ապավինել նոր մարզադաշտի կառուցմանը բյուջեի կարգավորման հարցում: Տոհիրի ծրագիրն է ակումբը դարձնել տնտեսապես ապահով: Դրան պետք է նպաստեն ֆինանսական պարտավորությունների կրճատումը («սենատորների» հետ պայմանագրերի չերկարաձգումը), ներդրումների բացակայությունը, որը կազդի հաշվապահական բալանսի վրա (կփակվեն խաղացող գնելու իրավունքով/պարտավորությամբ վարկի բանակցությունները, որոնք չեն արտացոլվի հաջորդ տարվա բյուջեում) և ինքնաֆինանսավորումը (ցանկացած ձեռքբերում պետք է մարվի վաճառքի եկամուտից): Նշված միջոցառումները անհրաժեշտ են ՈւԵՖԱ-ից լիցենզիա ստանալու համար: Հաշվի առնելով վերջին 2 մրցաշրջանները (2011/12 և 1012/13)` Ինտերը կուտակել է 157 մլն եվրոյի պարտք, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է ՈւԵՖԱ-ի սահմանած 45 մլն-ի առավելագույն չափը: Հաշվի առնելով, որ ՈւԵՖԱ-ն թույլ է տալիս ծախսերից հանել խաղացողների պայմանագրերը, որոնք ստորագրված են եղել մինչ 2010 թ.-ի հունիսի 1-ը 2011/12 մրցաշրջանի համար, դա թույլ է տալիս Ինտերին հանել ընդհանուր գումարից 101 մլն: Հաշվի առնելով այս տարվա բյուջեի դեֆիցիտը` պարտքի ընդհանուր չափը կազմում է մոտ 60 մլն, ինչն արդարացնում է Տոհիրի անհանգստությունը: Աղբյուր` Tuttosport
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|