Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19 » Ինտերի ղեկավարները շատ լուրջ են տրամադրված Սիմեոնեի համար
18:19
Ինտերի ղեկավարները շատ լուրջ են տրամադրված Սիմեոնեի համար

Երկու շաբաթ առաջ Sports Illustrated պարբերականը, տեղեկացնում էր, որ Ինտերը պատրաստ է ողջ ուժերը ներդնել Դիեգո Սիմեոնին ներաձուրրիների գլխավոր մարզիչ նշանակելու համար: Նշվում էր, որ նույնիսկ աշխատավարձ կկազմի 15մլն եվրո տարեկան, որն չինացիները պատրաստ են վճարել արգենտինացուն, որպեսզի նա ժամանի միլանյան ակումբ:

Իսկ ինչպես տեղեկացնում է  Corriere dello Sport-ը, Ինտերը պատրաստ է նաև վճարել Ատլետիկոյին նրա պայմանագրի վաղաժամ դադարեցման համար: Խոսքը գնում է 50մլն եվրոյի մասին:

Հարկ է նշել, որ մադրիդցիների պայմանագիրը "Չոլոյի" հետ նախատեսված է մինչ 2018թ. ամառը: Ինչպես տեղեկացնում է CdS-ը, հայտնի ֆուտբոլային գործակալ Կիա Ջուրաբչանը, ով ակտիվ համագործակցում է Ինտերի նոր ղեկավարների հետ, արդեն իսկ կապնվել է Դիեգո Սիմեոնեի հետ հայտնելու, որ ներաձուրրիները ցանկանում են նրան տեսնել Ինտերիմ արդեն իսկ այս ամառ:

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 773 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz