Վիերիի գործի հետ կապված Ինտերի փաստաբան Ֆաբիո Լուդիկան Sky Sport 24- ին տված հարցազրույցում պարզաբանել է ստեղծված իրավիճակը.
՛՛Այն ինչ վերաբերվում է սպորտային արդարությանը, ապա կնշեմ, որ այս իրադարձությունները վաղուց կորցրել են դատական հացի ժամկետը, քանի որ ակումբների համար վաղեմության ժամկետը 2 տարին է: Ամեն դեպքում որոշումը ներկայացնում է, որ Կրիստիան Վիերիի կարիերան ոչ մի կերպ չի տուժել այդ տարիների իրադարձություննրի հետ կապված, դա էր դատարանի նախնական որոշումը, եկեք հիշենք դա: Նրա անձնական կյանքի անձեռնմխելիության հարցը միակ անհանգստացնող կողմն է: Բոլորս մյուս գործոնները որոնց համար Վիերին փոխհատուցում էր պահանջում, հերքվել են: Այդ պատճառով մենք չեն անհանգստանում՛՛:
Իսկ երեկ տարածված այն հայտարարություններին, թե Ինտերի Սկուդետտոն չեղյալ կհայտարարվի, Լուդիկան պատասխանեց.
՛՛Այս իրադարձությունները կապված են 1999- 2004 թվականների հետ, իսկ այդ ժամանակահատվածում Ինտերը ոչ մի Սկուդետտո չի նվաճել, այնպես որ քննարկելու ոչինչ չկա և մենք իսկապես չենք հասկանում, թե ինչպես մարդիկ կարող են խոսել տիտղոսի չեղյալ հայտարարման մասին: Ես ցանկանում եմ հավաստիացնել բոլոր երկրպագուներին, որ ոչ մի խնդիր ընդհանրապես չկա հայցի վաղեմության ժամկետի կամ այլ ինչ որ բանի հետ կապված:
Իսկ ինչու էին Վիերիին հետևո՞ւմ.
՛՛ Որպիսի ստուգեին, որ նա իրեն դրսևորում է Ինտերի ներքին դրույթներին համապատասխան, ընդհամենը դա՛՛:
Արդյո՞ք այլ մարդիք էլ կան ներգրավված.
՛՛Չեմ կարծում, որ էլի ինչ որ մեկը ներգարավված լինի: Իմ անձնական կարծիքն այսպիսին է, որ այս հարցը չի գնա սպորտայի արդարադատության համակարգում, ոչ էլ անգամ Վիերիի անձնականի՛՛:
inter.it
|
Դիտումներ: 940 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/32 |