Մեծ թիմը չի կարող լինել առանց լավ պաշտպանության: Պատմականորեն Իտալիայի առաջնությունը հաղթում է թիմ, որն ամենաքիչ գոլերն է բաց թողնում, իսկ այս մրցաշրջանում Ինտերում այդ տեսանկյունից ամեն ինչ շատ վատ է... Դա վկայում են թվերը: 2013 թվականի 13 հանդիպումներում Ստրամաչչիոնիի թիմը բաց է թողել 24 գնդակ` 3 անգամ ավելին, քան Միլանը: Ինտերից ավելի վատ ցուցանիշ ունի միայն Պեսկարան` 28 գոլ: Անհանգստացնող են հատկապես տնային հանդիպումերը, Ինտերը Սան Սիրոյում 16 խաղում բաց է թողել 23 գնդակ, և երրորդն է այս ռեյտինգով: Եվ վերջին ցուցանիշը` Ինտերը կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը միայն 8 անգամ:
Երեք կամ չորս պաշտպանով մարտավարությունը էական տարբերություններ չի տալիս, պաշտպանությունը նույն կերպ է գործում երկու դեպքերում էլ... Սա մեծ ազդանշան է այն բանի, որ ներաձուրրիի պաշտպանությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի:
pashpanutyun@ menak et pashtpanner@ chen.. tim pashpanvuma u grohuma lriv tmov.. ste Stramaccionii mexkna aveli shat qan xaxacoxneri vortev shat sxala karucvum xax@ u shat en taracutyun talis mrcakcin u shat taptpvac en xaxum inchi ardyunqum senca stacvum..