Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 17 » Ինտերի տրանսֆերային քաղաքականությունը
15:12
Ինտերի տրանսֆերային քաղաքականությունը

Ինտերի ելքային տրանսֆերային շուկան պատրաստվում է կտրուկ բարձրանալ: Այն բանից հետո, երբ Ինտերը Նապոլիից 8 մլն կանխիկ գումար ստացավ Գորան Պանդևի համար, այժմ Ներաձուրրին պատրաստվում է ավելացնել դրամական արկղը Մայկոնի և Կաստանիոսի տրանսֆերներից: Մորատտին, Բրանկան և Աուսիլիոն նպատակ են դրել կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձները: Ինչպես ցույց է տալիս այս քաղաքականությունը, Ինտերը ցանկանում է գնել երիտասարդ ֆուտբոլիստների, որոնց տարեկան աշխատավարձը ավելի ցածր կլինի քան այժմյան խաղացողներինը, իսկ Ինտերի խաղացողներին պայմանագրեր կառաջարկվեն   ավելի քիչ տարեկան աշխատավարձով /ինչպես արվեց Կիվուի դեպքում/: Այս փոփոխությունների մեջ նշվում են հատկապես Ֆորլանի, Լուսիոյի, Ժուլիո Սեզարի, Պացցինիի և Սնեյդերի անունները, որոնք ապագան դեռևս շատ անորոշ է: 

Այս պահին հեռանալու ամենահավանական հավակնորդներն են Կաստանիոսը, Մայկոնը և Լուսիոն: Մայկոնի համար կա Չելսին, բայց առավել լուրջ է տրամադրված Մադրիդի Ռեալը և այս գործարքը կարող է փակվել 10 միլլիոնով, շատ ավելի քիչ, քան 25 միլլիոնը, որ առաջարկվում էր երկու տարի առաջ: Բայց Մայկոնը կդառնա  31տ. հուլիսի 26-ին և պայմանագիր ունի մինչ հաջորդ տարի`4 միլլիոն մաքուր աշխատավարձով մեկ մրցաշրջանի համար: Այդ պատճառով Ինտերը նրան վաճառելով կարող է խնայել 18 միլլիոն` 10 նրա տրանսֆերից և 8 աշխատավարձից:  Կաստանիոսի համար շատ տարբերականեր կան` Ֆոյենորդ, Սուոնսի, Հոֆֆենհայմ և Վեստ Հեմ: Վերջինս 19-ամյա խաղացողի համար առաջարկում է 8 մլն եվրո: 

Gazzetta dello Sport-ի ներկայացնում է, թե որքան կարող է Ինտերը խնայել որոշ խաղացողների վաճառքից և որքանով է պատրաստ գնել այլ խաղացողների.

Ակումբը կարող են լքել.

Մայկոն. 18 միլլիոն:  Ռեալն առաջարկում է 10մլն նրա տրանսֆերի համար  և Ինտերը կխնայի 8 մլն նրա  աշխատավարձից:

Լուսիո. 16 միլլիոն: ՀՆարավոր է, որ Լուսիոյին կանխիկ գումարով վաճռեն, իսկ երկու տարվա պայմանագրի աշխատանքային վճարից ակումբը կխնայի ևս 8 մլն:

Ժուլիո Սեզար. 20 միլլիոն:  Դարպասապահը երկու տարվա պայմանագիր ունի 4.5 միլիոնով, մեկ մրցաշրջանի համար: Նույնիսկ 2 միլլիոն տարնսֆերով Ինտերը կարող է խնայել 20 միլլիոն ընդահանուր գումար:

Ուեսլի Սնեյդեր.  56 միլլիոն: Հոլլանդացին կարող է կազմել 20 միլլիոն,  6 միլլիոն մաքուր աշխատավարձով երեք տարվա պայմաագրով կամ 36 միլլիոն ընդհանուր բոնուսներով: 

Դիեգո Ֆորլան. 8 միլլիոն:Ունի դեռևս մեկ տարի պայամագրում 4 միլլիոնով: Անգամ եթե նրան անվճար բաց թողնի Ինտերը կխնայի 8 մլն ընդհանուր գումար:

Ջամպաոլո Պացցինի.  28 միլլիոն: Նա 3 տարի դեռ ունի պայմանագրում` 2.5 միլլիոնով: Ընդհանուր առմամբ մոտ 15 միլլիոն աշխատավարձ, իսկ 12-13 միլլիոն կարող է կազմել նրա տրանսֆերը:

Կարող են գալ.

Մատիե Դեբյուշի. 10 միլլիոն: 27-ամյա ֆարնսիացու համար Լիլլը պահանջում է 10 միլլիոն, իսկ Եվրոյում լավ ելույթները թույլ չեն տալիս Ինտերից գցել գինը:

Ալեքսանդր Կոլարով. 10 միլլիոն:26-ամյա սերբ ֆուտբոլիստի համար Սիթին արդեն մերժել է 8 միլլիոն առաջարկը: Առաջարկելով  10 Ինտերը կարող է փակել գործարքը:

Մատիա Սիլվեստրե. 10 միլլիոն: Պալերմոն բավականին շատ է պահանջում 27-ամյան խաղացողի համար: Ինտերը փորձում է նվազեցնել գումարը, կարող է օգտագործվել Անդրեոլին:

Մատիա Դեստրո. 13 միլլիոն: Սա միմինալ գումարն է, որ Ջենովան ցանակնում է ստանալ 21-ամյա հարձակվողի համար:

Սեբաստիան Ջիովինկո. 25 միլլիոն: Իտալացու նկատմամբ իրավունքները պատկանում են Յուվենտուսին և Պարմային, ովքեր մինչ հունիսի 22-ը պետք է որոշեն նրա ապագան:

Գաստոն Ռամիրես. 20 միլլիոն: Բոլոնիան շատ էպահանջում խաղացողի համար, բայց Ինտերը կարող է գործարքի մեջ այլ խաղացողներ ներառել:

Նայջել դե Յոնգ. 8 միլլիոն: Հոլլանդացու պայամագիրը ավարտվում է 2013 թվականին, այնպես որ կամ Սիթին հիմա կվաճառի նրան, կամ կկորցնի նրան որպես ազատ ֆուտբոլիստի:


Այս պահին Ինտերը ամբողջությամբ ձեռք է բերել Գուարինին Պորտուից,  Պոլիին Սամպդորիայից և գնել է Պալասիոյին Ջենովայից:Ռոսսոբլուի հետ Ինտերը կհանդիպի մոտ օրերս և կորոշվի Դեստրոյի հարցը: Իսկ հաջորդ շաբաթը որոշիչ կլինի Ալեքսանդր Կոլարովին և Մատիե Դեբյուշիին մոտենալու համար:

fedenerazzurra.com
Դիտումներ: 890 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.7/18
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 ashxen91   (18.06.2012 01:01) [Материал]
xndrem 48

5 tiko11   (18.06.2012 00:43) [Материал]
Ashxen jan dzri vor tan lava kga tun@ kashxati 49

meke lav statia er mersi

4 tiko11   (18.06.2012 00:42) [Материал]
vorosh transferner kaxvac en vorosh vacharqneric.. aysinqn Debyushiin animast klini arnel ete Maicon@ mnuma.. bayc asem Debyushin lavna u lava iran drsevorum Euroyum.; es daj@ dem chem vor aj pashpan charnen u Jonatan@ xaxa...

Kolarovin arji arnel u Nagatomoyi het xaxacnel...

Ramires? tanga u petq chi aveli lava Destro ham ejana hamel im hamar aveli ujexa qanc Ramires@...

Giovincon Inter chi ga vortev Juven chi toxi...

Bayc de eli cucak@ shat tula Interi nman akumbi hamar

3 Hako   (17.06.2012 20:34) [Материал]
ara bayc vor senc nayum es akan eli tarberakner u real shanser kan ... hetaqrqira es norutyun@ Brankan chi kardacel??? karoxa en mard@ targmanic chuni hayeren el chi haskanum

2 Maicon   (17.06.2012 18:39) [Материал]
karox en gal leo messi 200 milion yura Movsisyan 10 milion nuri sahin 18 milion...... karoxa galov chi petqa gorcel isk brankan u morattin vonc tenum em cankutyun u jamanak chunen dra hamar poxel chunen iharke

1 ashxen91   (17.06.2012 15:19) [Материал]
pastoren Forlanin dzri mekin taly aveli shata dzer tali qan pahely 22 Tiko pastoren 5mln prtq chi vor iran dzer tun beres, dzri el ktan

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz