Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցան 2014թ.-ի Աշխարհի Գավաթի խաղարկության որակավորման փուլի հերթական հանդիպումները: Ձեզ ենք ներկայացնում ազգային հավաքականներ հրավիրված Ինտերի խաղացողների խաղերի արդյունքները:
Ճապոնիայի հավաքականը հաղթանակ տարավ Իրաքի նկատմամբ՝ 1:0 հավշով: Ներաձուրրիի պաշտպան Յուտո Նագատոմոն խաղադաշտում անցկացրեց 90՛ րոպեները: Ճապոնիայի հավաքականը 4 խաղերից հետո վաստակել է 10 միավոր և գլխավորում է B խումբը:
Սլովենիան հանդիպման վերջին րոպեներին պարտվեց Նորվեգիայի հավաքականին՝ 1:2 հաշվով: Ինտերի դարպասապահ Վիդ Բելեչը խաղադաշտ դուրս չի եկել:
Հոլանդիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ տարավ Հունգարիայի նկատմամբ: Սնեյդերը անցկացրեց ամբողջ խաղը: Այժմ Հոլանդիայի հավաքականը 6 միավորով Ռումինիայի հետ միասին խմբի առաջատարն է:
Ուրուգվայի հավաքականը Վալտեր Գարգանոյի և Ալվարո Պերեյրայի հետ ոչ ոքի խաղաց Էկվադորի հետ՝ 1:1: Ինտերի պաշտպանը խաղաց առաջին կեսը, 36-րդ րոպեին զգուշացվեց և փոխարինվեց ընդմիջումից հետո, իսկ կիսպաշտպանը դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում:
Արգենտինայի հավաքականը ոչ ոքի խաղաց Պերույի հետ՝ 1:1: Ինտերի հարձակվող Ռոդրիգո Պալասիոն խաղադաշտ դուրս կի եկել: