Ինտերն ու Նապոլին կարող են մեծ փոխանակում իրականացնել
Ինտերը լրջորեն հետաքրքրված է նապոլիի երկու ֆուտբոլիստներով` Բեհրամիով և Զունիգայով: Սակայն երեկ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Թվիթերի իր էջում գրել էր ''Զունիգան և Բեհրամին մնում են Նապոլիում'': Նապոլիի նախագահը չի ցանկանում երկու խաղացողներին թողնել Մացցարրիի Ինտեր: Սակայն Gazzetta dello Sport-ը չի բացառում, որ գործարքը կիրականացվի, եթե Ներաձուրրին համաձայնվի վաճառել Ֆրեդի Գուարինին.
''Միահյուսում շուկայում: Ինտերը ցանկանում է ձեռ բերել Զունիգային և Բեհրամիին, իսկ Նապոլին` Գուարինին'', - գրում է պարբերականը:
Այսպիսով, Gazzetta-ն չի բացառում, որ Ինտերը կարող է իր լավագույն կիսապաշտպաններից մեկին փոխանակել Նապոլիի երկու խաղացողների հետ:
asum ein Gurainy Inter galuc araj napolia uzecel gna, nenc vor hnaravora amen inch el, manavand vor mazzarin shata uzum Zunigain u Behramiin, bayc indz tvuma ete caxenq el guarinin aveli lava a seriaic dus ))