Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 29 » Ինտերն ու Պորտուն ֆուտբոլիստներ կփոխանակեն
15:28
Ինտերն ու Պորտուն ֆուտբոլիստներ կփոխանակեն

Corriere dello Sport-ի տվյալներով, Ռիկի Ալվարեսն Ինտերը լքելու առաջին թեկնածուներից մեկն է: Արգենտինացին, իր բնութագրերով, չի համապատասխանում Մացցարրիի պահանջներին: Նրա անցկացրած մրցաշրջանի ավարտը` մի քանի գոլերով, թույլ տվեցին նրան վերադարձնել եվրոպական շատ ակումբների հետաքրքրությունն իր հանդեպ:

Ինտերը պետք է որոշի` նրան վաճառել կանխիկ գումարով, թե փոխանակել այլ խաղացողի հետ: Ինչպես գրում է Հռոմի պարբերականը, ամենաիրատեսականը Ալվարեսի փոխանակումն է Ֆերնանդոյի հետ: Ֆերնանդոն Ինտերի տրանսֆերային նպատակներից մեկն է, և եթե հաշվի առնենք նաև Ինտերի և Պորտուի միջև հիանալի հարաբերությունները, որոնք Ինտեր բերցին Գուարինին և Պերեյրային, ապա գործարքը միանգամայն իրական է: Բանակցությունները կարող են սկսվել արդեն մոտակա ժամերին:

fcinternews.it
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 869 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Adriano   (29.05.2013 18:19) [Материал]
tox Perierainel het xrgen

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz