Իտալական «Ինտերի» ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում 30 միլիոն եվրոյից պակաս գնով վաճառել հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին, գրում է Mediaset-ը:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Մախաչկալայի «Անժին»:
Ընթացիկ մրցաշրջանում Սնեյդերը 10 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում և դարձել է մեկ գոլի հեղինակ: