Ինտերը աչք է դրել Անդրե Այուի վրա: 23-ամյա հարձակվողը հիանալի մտնում է Ստրամաչիոնիի 4-3-3 մարտավարության մեջ: Այուն երբեք չի ցանկացել լքել "Մարսելը" (ունենալով պայմանագիր մինչև 2015թ.), բայց ակումբը ունի ֆինանսական խնդիրներ, այդ իկս պատճառով ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին: Այուն գնահատվում է մոտ 15մլն եվրո: Ինտերը լրջորեն հետաքրքրված է գանացու ծառայություններով: Հարկ է նշել, որ Այուն անցած մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում Ինտերի դեմ խաղում 93-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ:
Ֆուտբոլիստի ծառայություններով նաև հետաքրքրված էր Լիվերպուլը, սակայն անգլիացիները որոշեցին ձեռք բերել Բորինիին: