Ինետրը շարունակում է հետևել տրանսֆերային պատուհանում կատարվող իրադարձություններին և հունվարին սպասվում են մի քանի ձեռքբերումներ: Որոնցից մեկը, իհարկե կլինի` Պաուլինյոն, համաձայն Sky-ի վերջին հայտարարությանը, որում ասվում էր, որ Ինտերը պայմանավորվել է տրանսֆերի հարցում: Սակայն դա ամենը չէ: Պորտուգալիական աղբյուրները հավաստիացնում են, որ Ինտերը հետաքրքրված է Պորտուի կիսապշտպան` Ֆերնանդոյի ծառայություններով: Պորտուգալական A Bola-ն գրում է, որ կիսապաշտպանը առաջվա պես ներաձուրիների համար մեկ նպատակն է համարվում, ինչպես նաև Պաուլինյոն: Նշվում է նաև, որ Ինտերը կվերադառնա Պորտուգալիա և կպայմանավորվի Պորտուի հետ Ֆերնանդոյի վերաբերյալ:
Ֆերնանդոյի պայմանագիրը ավարտվում է 2014 թվականին, սակայ Ֆերնանդոն ցանկանում է լքել ակումբը և խնդրել է ակումբին իրեն հանել տրանսֆերի: Ինտերը առաջվա պես հետաքրքրված է, սակայն Ֆերնանդոյի ձեռքբերումը չի անդրադառնա այլ երկու խաղացողնիերն` Գարգանոյին և Պաուլինյոին: