Իտալական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մադրիդի Ռեալի ֆրանսիացի կիսապաշտպան Լասսանա Դիարան առաջիկա ամռանը կարող է փոխել իր ակումբը` Իսպանիայից տեղափոխվելով Իտալիա: Կիսապաշտպանի ծառայություններով, ով հազվադեպ է հայտնվում արքայական ակումբի մեկնարկային կազմում, հետաքրքրված է միլանյան "Ինտերը":
Հնարավոր տեղափոխության մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն Ինտերի ղեկավարությունը հուսով է, որ Դիարայի տրանսվերը 20 մլն եվրոից ավելի քիչ կկազմի:
Դիարայի պայմանագիրը Ռեալի հետ կլրանա 2013 թ. ամռանը: