Ինտերը և Տվենտեն այսօր վերջապես համաձայնության եկան Լուկ Կաստանիոսի տեղափոխության համար: Sky-ի հաղորդմամբ
Ինտերը հոլանդական ակումբի հետ ավարտել է բանակցությունները և մնացել են միայն մի քանի փոքր դետալներ քննարկել վերջնական պայմանագիրը ստորագրելուց հետո: Հաղորդվում է, որ գործարքը կկազմի մոտ 7 միլիոն եվրո` գումարած բոնուսներ: Այսպիսով Կաստանիոսի փորձը Ինտերում կավարտվի և Լուկը արդեն նոր հաջողություններ կփնտրի հայրենիքում: