Միլանյան "Ինտերը ներգրավել է պայքարի մեջ Մանչեսթեր Սիթիի հարձակվող Տեվեսի համար, փոխանցում է Corriere dello Sport: Տեվեսի տրանսֆերային հարցով զբաղվում է անձամբ Մասիմո Մորատին, որը արդեն զանգահարել է Ռոբերտո Մանչինիին և քննարկել հնարավոր տեղափոխության մասին: Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կազմում է մոտավոր 25մլն եվրո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի ավարտին "Միլանը" առաջարկություն էր արել վարձավճարով հարձակվողին ձեռք բերելու կապակցությամբ, բայց "Սիթիին" առաջարկության պայմանները չէին բավարարել: "Ռոսսոների" ղեկավարությունը հունվարին նախատեսել էր առաջարկել բանակցություններ վարել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, բայց հանկարծակիորեն "Ինտերի" միջամտությունյ կարող է խափանել ողջ պլանները: