Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 15 » Ինտերը կարող է զոհաբերել Ալվարեսին
18:09
Ինտերը կարող է զոհաբերել Ալվարեսին

Ինտերը այժմ շարունակում է առաջնային շեշտ դնել վաճառքի վրա: Հարկավոր է վաճառել առնվազն մեկ ֆուտբոլիստի, որպեսզի լրացնեն տրասնֆերային շուկան: Անունները նույնն են ինչպես և առաջ` Ֆրեդի Գուարին և Ռիկի Ալվարես: Նրանցից մեկը կլքի ակումբը, սպասելով միայն ամենալավ առաջարկին:

Ինչպես տեղեկացնում է TuttoSport-ը, Վալտեր Մացցարին ցանկանում է պահել արգենտինացուն, քանի որ նա մտնում է իր մարտավարական սխեմայում: Այնուամենայնիվ ամեն ինչ կարող է լինել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ռիկին շատ է գնահատվում Մոնակոյի կողմից, ովքեր ունեն ֆինանսական անհրաժեշտ պայմանները, որպեսզի համոզեն Ինտերին: Ներաձուրրիները 15մլն եվրո են ցանկանում Ալվարեսի համար, նույն գումարը ինչ Գուարինի համար:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1018 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz