Ինչպես տեղեկացնում է Cronaca Milano պարբերականը, միլանյան Ինտերը չի երկարաձգի պայմանագիրը Անտոնիո Կասսանոյի հետ: Իտալացի ֆուտբոլիստի հեռանալու պատճառը գլխավոր մարզիչ` Անդրեա Ստրամաչչիոնիի հետ տարաձայնություն ունենալն է և վատ աշխատանքը մարզումների ժամանակ:
Ինտերի գլխավոր տնօրեն` Մարկո Ֆասսոնեյի խոսքերով, ակումբը չի միջամտի ֆուտբոլիստի հեռանալուն և պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից խելամիտ գնով:
Հիշեցնենք, որ Կասսանոյի ընթացիք պայմանագիրը ավարտվում է 2014թ. ամռանը: Հարձակվողի տրանսֆերը գնահատվում է մոտ 10մլն եվրո: