Նախորդ մրցաշրջանը պետք է շրջադարձային դառնար Ջոել Օբիի համար: Անդրեա Ստրամաչիոնին բարձր էր գնահատում նիգերիացի ֆուտբոլիստի հնարավորությունները և պատրաստվում էր օգտվել 22-ամյա հենակետայինի կարողություններից: Սակայն, աշնանը Բաքվում հեղինակած գոլը այդ մրցաշրջանում վերջին լուսավոր կետն էր երիտասարդ խաղացողի համար: Հերթական վնասվածքը և սխալ բուժումը Ֆինլանդիայում ստիպեցին խաղացողին երկար ժամանակ մնալ խաղից դուրս:
FC Inter News-ը հայտնում է, որ Օբին կմնա Ինտերում: Մացարին դիտարկում է կիսապաշտպանին որպես առաջնահերթ փոխարինողների թվում: Օբիի պայմանագիրը գործում է մինչև 2017 թ.-ը:
petqa mna obin, um mtqov er ancel Interum ira apagan kaskaci tak dner? :)menak normal bujen sksi xaxal, te che senc kcerana kavarti karieran tenc e xaxadasht durs chi ga
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]