Ռանոկկիան չի լքի Ինտերը և առավել ևս, նա չի տեղափոխվի Յուվե: Ինտերի ղեկավարությունը որոշել է, որ Ռանոկկիան կարևոր ներդրում է ներկայի և ապագայի համար: Ինչպես տեղեկացնում է Sky-ը, Ինտերի համար Անդրեա Ռանոկկիան "վաճառքի համար չէ" կարգավիճակում է գտնվում: Պաշտպանի ծառայություններով իսկապես հետաքրքրված էր Յուվենտուսը, հատկապես նրան իր թիմում ցանկանում էր տեսնել Անտոնիո Կոնտեն, սակայն Ինտերը այս մրցաշրջանում մտադրված է կենտրոնանալ նրա խաղի վրա: Եվ այսօր Սելթիկի հետ խաղում, Անդրեա Ստրամաչչիոնին կարող է օգտագործել իտալացի պաշտպանին, ևս մեկ անգամ հաստատելով, որ Ինտերը մեծ հաստատակամությամբ որոշել է պահել Ռանոկկիային:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 870 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 4.7/13 |