Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 10 » Ինտերը ցանկանում է վարձակալել Տորեսին և Լամելային
01:18
Ինտերը ցանկանում է վարձակալել Տորեսին և Լամելային

Միլանի Ինտերը հույս ունի վարձակալել Չելսիի հարձակվող Ֆերնանդո Տորեսին և Տոտենհեմի կիսապաշտպան Էրիկ Լամելային, հաղորդում է Goal.com-ը:

Ըստ աղբյուրի` իտալական ակումբը ցանկանում է վարձակալել Տորեսին նրան հետագայում գնելու իրավունքով: Ինտերի ղեկավարությունը ցանկանում է հասնել նրան,որ առաջին մրցաշրջանի համր Տորեսի աշխատավարձի կեսը վճարի Չելսին:

Ինչ վերաբերում է Լամելային միլանյան ակումբը նախատեսում է վարձակալել ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Լամելան «Տոտենհեմ» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը` 30 մլն եվրոյի դիմաց, բայց լոնդոնյան ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց ֆուտբոլիստի համար:

Ինտերի սպորտային տնօրեն Պյերո Աուսիլիոն առաջիկա շաբաթվա ընթացքում կմեկնի Լոնդոն, որպեսզի բանակցություններ վարի այս 2 ֆուտբոլսիտների, ինչպես նաև Չելսիի մեկ այլ ֆուտբոլիստի կիսապշտպան Ջոն Օբի Միկելի տրանսֆեների համար:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 906 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz