22:32 Ինտերը ակտիվանում է տրանսֆերային շուկայում |
Սամուել Լոնգոն կարող է ժամանակից շուտ վերադառնալ Ինտեր: Այժմ Լոնգոն վարձավճարով հանդես է գալիս Ֆրոզիոնեյում: Լոնգոյի վերադարձի պատճառը այն է, որ Ինտերը ցանկնում է վարձակալության ուղարկել Ռեյ Մանային: Մանայը կարող է տեղափոխվել հենց Ֆրոզիոնե: Այսպիսով թիմերը պատրաստվում են յուրահատուկ փոխանակման: Ֆրոզիոնեն ցանկանում է Ինտերից ևս մեկ խաղացողի վարձակալել: Այս անգամ խոսքը վարձակալության մեջ գտնվող դարպասապահ Ֆրանչեսկո Բարդիի մասին է: Բարդին չկարողացավ արմապնդվել Էսպանյոլի կազմում, և այժմ ցանկանում է հեռանալ իսպանական ակումբից: Ֆրոզիոնեյում Բարդին ավելի շատ խաղային ժամանակ ստանալու հնարավորություն կստանա: Ռանոկիան ամենայն հավանականությամբ կլքի Ինտերը: Այդ պատճառով Ինտերը փոխարինող է փնտրում նրան: Համաձայն Marceto365-ի Ինտերը առաջարկություն է արել Մոնակոյի պաշտպան 22-ամյա Ֆաբինոյին: Պեդուլա ` Ինտերը պաշտոնական առաջարկություն է արել Էդերին: Ինտերը Կուալյարելային հարձակման գծի համար դիտարկում է ալտերնատիվ տարբերակ: Տորինոն չի ցանկանում իր հարձակվողին վարձակալական հիմունքներով զիճել Ինտերին, իսկ Ինտերը չի ցանկանում գնել հարձակվողի ամբողջական տրանսֆերը, քանի որ 4 մլն եվրոյով կարող է ձեռք բերել Լավեցցին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com