Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 5 » Ինտերը ցանկանում է կազմը կրճատել 29-ից 22 ֆուտբոլիստների
15:39
Ինտերը ցանկանում է կազմը կրճատել 29-ից 22 ֆուտբոլիստների

Ինտերը ցանկանում է կրճատել ֆուտբոլիստների կազմը 29-ից մինչև 22-23 խաղացողների: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Ռոբերտո Գալյարդինին արդեն այս ցուցակում է, չնայած տրանսֆերի դժվարություններին, որպեսզի գործարքը կայանա:

Ինչ վերաբերվում է հեռացող ֆուտոբլիստներին, ապա Յաոն և Ասանե Նյուկուրին կհեռանան վարձավճարով, բայց ահա Ֆելիպե Մելոն կտեղափոխվի Պալմեյրաս, Ստեվան Յովետիչը` Սեվիլյա, Սանտոնը` Սամպդորիա, Ռանոկիան` Պալերմո կամ Սասսուոլո, ինչպես նաև Բանեգայով լուրջ հետաքրքրված են չինական ակումբները, որոնք պատրաստ են լուրջ գումարներ առաջարկել և ներաձուրրիները պատրաստ են նստել սեղանի շուրջ և բանակցություններ վարել արգենտինացու տեղափոխության համար:

Il Secolo XIX-ը  տեղեկացնում է, որ Սամպդորիան պատրաստ է ձեռ բերել ոչ միայն Սանտոնին այլ նաև Մարկո Անդրեոլիին և Յուտո Նագատոմոյին: Բայց նախ Սամպդորիան պետք է վաճառի Ինտերի նախիկ ֆուտոբլիստ Դոդոյին և Պեդրո Պերեյրաին:

Ամեն գործարք շատ կարևոր է, որպեսզի օգնել ակումբին հասնել նպատակային բյուջեին հունիսին, մի նպատակ, որն Suning-ը սպասում է իրականացմանը: Այնուհետև Suning-ը և Ինտերը կկարողանան աշխատել առանց Ուեֆայի "Financial Fair Play"-ի սահմանափակումների և կարող է արդեն մտածել այնպիսի անունների մասին, ինչպիսին է Վերատին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 767 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz