22:07 Ինտերը կաղում է կիսապաշտպանությունում |
Մինչ Մանչինին խաղից-խաղ փոփոխում է իր հարձակման գիծը, Ինտերը շարունակում է վատ խաղ ցուցադրել առջևի գծում: Սակայն խնդիրը ոչ թե հարձակումն է այլ կիսապաշտպանությունը: Մաուրո Իկարդին քիչ գոլեր է խփում քանի որ թիմակիցները չեն կարողանում նրան գնդակ մատակարարել, ստեղծել գոլային պահեր: Իկարդին ստեղծված գոլային պահերի իրացման ամենամեծ տոկոսը ունի Ա սերիայում: Ստացվում է որ խնդիրը Իկարդին չէ, այլ կիասպաշտպանությունը: Ինտերի կիսապաշտպանական ամենահաճախ խաղակցված եռյակն է Մդել-Մելո-Կոնդոգբիա: Երբ խաղադաշտում երկու Պիտբուլներն են, պետք է սպասել ինչ որ արտասովոր բանի: Մելո-Մեդել դուետը այս մրցաշրջանում ինչեր ասես որ չի արել` կարմիր քարտեր, 11 մետրանոցներ, միմյանց գլխով վնասվածք հասցնել, ամբողջ խաղակեսի ընթացքում ոչ մի ճշգրիտ հեռահար փոխանցում չանել... Երբ Ինտերը խաղում է այս եռյակով, Մելո-Մեդել զույգին հանձնարարվում է քանդելու իսկ Կոնդոգբիային կառուցելու գործը: Սակայն ֆրանսիացին միանում է Պիտբուլներին ու սկսում են խաղը քանդել` առաջինները մրցակցի, իսկ Կոնդոգբիան սեփական թիմի խաղը: GdS փորձել է համեմատել առաջատար եռյակում գտնվող թիմերի կիսապաշտպանական եռյակները: Համեմատենք նաև նրանց խփած գոլերի քանակները` Ժամանակին Սնեյդերը մեկ խաղի ժամանակ թիմակիցների համար ստեղծում էր միջինում 3,5 գոլային պահ թիմակիցների համար: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com