Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 14 » Ինտերը պատրաստում է փոփոխություններ պաշտպանությունում
00:31
Ինտերը պատրաստում է փոփոխություններ պաշտպանությունում

Ըստ La Gazzetta dello Sport-ի ակումբի ղեկավարությունը լրջորեն մտածում է պաշտպանական գծի բարելավման մասին: Վիդիչը, Կամպանյարոն, Նագատոմոն, Անդրեոլին և նույնիսկ Ժուանը կարող են լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Դարպասապահների դիրքում էլ կարող են տեղի ունենալ տոտալ վերակազմավորումներ՝ Հանդովիչը կվաճառվի, եթե լավ առաջարկ լինի, Կարիսսոն և Բերնին կարող են փոխարինվել Պրիմավերայի երիտասարդներով: Ամենի մեղավորը շարունակական անհատական սխալներն են:
Եթե չի սխալվում Ռանոկիան, ապա սխալվում է Ժուանը: Կամ Վիդիչը, ում մրցաշրջանի սկզբին, որպես փորձառու պաշտպանի, նշանակված էր կարևոր դեր՝ պաշտպանության «առաջնորդի», բայց ոչինչ չստացվեց, չիրականացան սպասելիքները: Ռանոկիան անց է կացնում իր առաջին տարին ավագի բարդ բեռը ուսերին, այն էլ այս անցումային շրջանում, և, հետևաբար, ունի գոնե ինչ-որ արդարացում՝ ակումբում քիչ են իտալացիները:
Պարզ է, որ եղել է մարզիչի և խաղաձևի փոփոխություն, որ թիմը դեռևս կառուցման փուլում է, որ կենտրոնական գիծն էլ ոչ իդեալական է, բայց միևնույնն է ստիպում են մտածել անհատական սխալներն ու դրանց պարբերականությունը:
Այս մրցաշրջանում, Ինտերը անառիկ է պահել իր դարպասը վեց խաղերում՝ Կիևոյի, Էմպոլիի, Պալերմոյի դեմ Ա սերիայի, Սամպդորիայի դեմ գավաթի խաղում, ինչպես նաև Ղարաբաղի և Սելտիկի հետ Եվրոպայի լիգայի հերթական տուրերում: Վիճակագրությունը տխուր է: Նման վիճակագրությամբ պայքարելը առաջատարների հետ, ինչպես խոստացել էր Մանչինին, չափազանց դժվար կլինի կամ պարզապես անհնարին: Հետևաբար, կադրային փոփոխությունները թերևս միակ ելքն են:

Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1013 | Ավելացրեց: Gago111 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz