Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 10 » Իրավիճակը Նաինգոլանի շուրջ
13:03
Իրավիճակը Նաինգոլանի շուրջ

Ռաջա Նաինգոլանի տրանսֆերային արժեքը բարձրանում է: Բելգիացին նորից ներաձուրրիների տրանսֆերային նպատակն է և Ռոման դեմ չէ հրաժարվել "նինջայի" ծառայություններից: Սակայն պետք է երկու կողմերը գոհ մնան գործարքից:

Corriere dello Sport-ը մանրամասներ է հրապարակում` "Նաինգոլանը խոսք է տվել Սպալետիին միանալ իրեն": Ռոմայի սպորտային տնօրեն Մոնկին դեմ չէ վաճառել Նաինգոլանին, ինչը թույլ կտա Պելեգրինիին և նորեկ Կրիստանտեյին ավելի շատ ժամանակ ստանալ խաղադաշտում: Նաև հաշվի առնելով, որ Նաինգոլանը արդեն 30 տարեկան է, հնարավոր է, որ սա վերջին հնարավորությունն է մեծ գումար ստանալ նրա համար:

Սպալետին պատրաստ է առաջարկել Վեսինոյին, Կանդրևային կամ Ժոաո Մարիոյին բելգիացու դիմաց: Սակայն Մոնկին ավելի շատ հավանում է Ինտերի Պրիմավերայի երեք ֆուտբոլիստների` Պոմպետիին, Բետելային և Պինամոնտիին:

Իսկ անձամբ Նաինգոլանը հայտարարել է, որ նա չի ցանկանում լքել Ռոման, այլ Ռոման է ցանկանում նրան վաճառել, քանի որ նա արդեն 30 տարեկան է:

Մոնկին ցանկանում է 40մլն եվրո, սակայն Ինտերը առաջարկում է 25մլն եվրո իմանալով ֆուտբոլիստի խոստումը Սպալետիին: Ինտերը ֆուտբոլիստին առաջարկում է տարեկան 4.5մլն եվրո աշատավարձ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 875 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz