Նոր հայտարարություններ են հաղորդվում Չիլիից, կապված Մաուրիսիո Իսլայի հետ, ում անունը գնալով ավելի ու ավելի շատ է շրջանառվում իտալական տրանսֆերային շուկայում: Չիլիական ռադիոկայանին հյուրընկալվելիս Իսլան որոշ պարզաբանումներ է արել իր տրանսֆերային իրավիճակի հետ կապված.
"Ես չեմ կարող ասել, որ ավելի մոտ եմ Յուվենտուս տեղափոխվելուն, Ուդինեզեն աշխատում է Յուվենտուսի հետ այնպես ինչպես Ինտերի և Ռոմայի հետ: Այնուամենայնիվ, իմանալով, թե ինչպես եմ ես վերաբերվում իմ ակումբին /Ուդինեզե/, կարծում եմ, որ կտեղափոխվեմ այն ակումբ, որն ավելի շատ կառաջարկի: Որոշումը կկայացվի հաջորդ ամիս, քանի որ դեռ շատ ժամանակ կա հաջորդ մրցաշրջանի մեկնարկին":
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 976 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/21 |