Նոր Իվան Ռամիրո Կորդոբա: Այժմ նա Ինտերի նոր թիմի մենեջերն է: Նա կրկին թիմի հետ է, բայց ոչ որպես աստղ, այլ որպես լավ մարդ, ով այժմ օգնում է իր թիմակիցներին: Inter Channel-ին տված հարցազրույցում Կորդոբան ասել է.
"Ես շատ ուրախ եմ նոր արկածների համար: Բայց թիմը չպետք է ինձ տեսնի որպես մենեջեր, ես դեռևս նրանց ընկերն եմ: Ես պարզապես ցանկանում եմ օգնել տղաներին խաղադաշտից դուրս, նրանք պետք է իմանան, որ մենք մեկ միասնական և համախմբված թիմ ենք":
Այս ամենը կապված է մեկ անվան հետ` Անդրեա Ստրամաչչիոնի.
"Ստրամաչչիոնին ինձ հատուկ խնդրեց, և ես շատ շնորհակալ եմ նրան այս վստահության համար: Նրա շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ: Նա շատ խելացի է, գիտի, թե ինչ է անհրաժեշտ թիմին և աշխատում է այդ ուղղությամբ":
|
Դիտումներ: 932 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.5/16 |