Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի 1996թ.-ից սկսած և տրվում են մրցանակներ Ինտերի և Միլանի այն խաղացողներին, ովքեր իրենց մակարդակով և ազնիվ խաղով աչքի են ընկել ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրանից դուրս: Մրցանակները շնորհվում են Inter և Milan Channel-ի հեռուստադիտողների, ինչպես նաև Ջենտլմեն մրցանակի պաշտոնական կայքի, Gazzetta.it և TgCom կայքերի անցկացրած քվեարկությունների արդյուքներով:
Այս երեկոյին, որը կազմակերպվել էր Կլաուդիո Ջերինիի և Մասսիմո Կապուտիի կողմից, ներկա էին նաև շատ Ներաձուրրիներ. խաղացողներից` Խավիեր Ջանետտին, Դիեգո Միլիտոն, Անդրեա Պոլին, Անդրեա Ռանոկկիան, նաև մարզիչը` Անդրեա Ստրամաչչիոնին, տիկին Բեդի Մորատտին և գլխավոր տնօրեն Էռնեստո Պաոլիլիո:
Ինտերի ավագ Խավիեր Ջանետտիին շնորհվեց "Ջենտլմեն Ինտեր 2012" և "Ջենտլմեն Ա Սերիա 2012" մրցանակները:
Դիեգո Միլիտոին շնորհվեց "Ջենտլմեն լավագույն գոլ Ինտեր 2012" մրցանակը, հունվարի 15-ին դերբիում խփած գոլի համար:
Անդրեա Պոլին ստացավ "Ջենտլմեն Հայտնություն" մրցանակը:
Հատուկ մրցանակ շնորհվեց նաև Անդրեա Ստրամաչչիոնիին NextGen մրցաշարում տարած հաղթանակի համար: Բեմում տնօրեն Պաոլիլիոյի հետ կանգնած Ստրամաչչիոնին կատակեց, ասելով.
"Ահա նախագահ Մորատտիի խենթ ֆուտբոլային որոշումներից մեկը /ժպտում է/: Ես այստեղ եմ որպիսի օգնեմ այն հիանալի խաղացողներին, ովքեր կրում են Ներաձուրրիի մարզահագուստը",- այնուհետև ավելի լուրջ ավելացրեց, - "Ես միշտ հավատացել եմ, որ մենք կարող ենք տեսնել Ինտերին իր ոճով և մենք կպայքարենք մինչև վերջին շունչը":
Շատ հուզիչ պահ ևս եղավ` Պիերմարիո Մորոզիի հիշատակին նվիրված, նրա խաղընկերը Ինտալիայի հավաքականում` Անդրեա Ռանոկկիան բեմ բարձրացավ, որպիսի ստանա հիշատակի հատուկ հուշատախտակը":
Երեկոյի գլխավոր հովանավորը Ինտերի հովանավոր Volvo-ն էր, իսկ երեկոյի թալիսմանը մեկ այլ Ինտերիստ էր` փոքրիկ Ֆիլլիպոն, ով ևս մեկ հնարավորություն ստացավ տեսնել իր կուռքերին: