Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 6 » Ժուան Ժեսուս ''Կոուտը նման է Ֆերրարիի. Ռոբինյո՞ն... ''
01:02
Ժուան Ժեսուս ''Կոուտը նման է Ֆերրարիի. Ռոբինյո՞ն... ''

Այսօր Ժուան Ժեսուսը Inter Channel-ի ''Prima Serata'' հաղորդման շրջանակներում Ռոբերտո Սկարպինիի հյուրն էր, և լայն ժպիտը դեմին անկեղծ պատասխանում էր նրա բոլոր հարցերին.

''Ես իսկապես միշտ սիրել եմ Ինտերը: Ես շատ ուրախ եմ այստեղ: Ինտերն իսկապես միակ թիմն է ինձ համար, Բրազիլիայում ես նույնպես Ինտեր էր` Պորտո Ալեգրիի Ինտերնասիոնալը, բայց միևնույնն է Ինտեր!''

''Ներաձուրրիի կազմում խաղալը երազանք է և մեծ ուրախություն: Ես Ինտերի հետ խաղում էի Playstation-ով, մինչ ես հայտնվեցի այստեղ: Իսկ այժմ ես իրոք խաղում եմ Ինտերի կազմում` իրական կյանքում! Ես իսկապես շատ լավ եմ հարմարվել այստեղ, բոլորն ինձ շատ են օգնում, հատկապես Պուպին'':

Ձեր առաջին հիշողությունները կապված Ինտերի հետ.

''Ես երբեք չեմ մոռանա, թե որքան ցուրտ էր այստեղ, երբ ես միացա Ինտերին, իմ առաջին մարզման ժամանակ Appiano Gentile-ում սառնամանիք էր, բայց դա երազանք էր` Ինտեր անունով: Ես սիրում եմ Միլանը, ինձ այստեղ շատ է դուր գալիս, ամեն օր նոր բաներ եմ հայտնաբերում, ես նույնիսկ մետրո եմ նստել!''

Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ապագան Ինտերում.

''Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել Ինտերի հետ երկար ժամանակ` առնվազն 10 - 15 տարի: Կարող եմ արդյոք այստեղ անցկացնել իմ ողջ կարիե՞րան: Ես երիտասարդ եմ, ես ցանկանում եմ այստեղ մնալ երկար ժամանակ, նույնիսկ մինչև կարիերայիս ավարտը'':

Ովքե՞ր են Ժուան Ժեսուսի ամենամոտ ընկերնեը, ում հետ է նա ժամանակ անցկացնում ոչ միայն հանդերձարանում, այլ նաև առօրյա կյանքում.

''Ես շատ ժամանակ եմ անցկացնում Կոուտինյոյի և Ջոնատանի հետ: Ես Կուտին ճանաչում եմ դեռ U-20 Աշխարհի առաջնությունից, իսկ Ջոնատանը նման է ավագ եղբոր: Մենք հաճախ ենք իրար հետ ընթրում` կամ մեր կանայք են պատրաստում, կամ դրսում ենք ուտում'':

Երբ Ժուանը տվեց Կուոտինյոյի անունը տաղավարում մի տեսանյութ միացրեցին, որտեղ երիտասարդ հարձակվողը ծիծաղում է իր խաղընկերոջ վրա և նույնիսկ նրան համեմատում Շրեկի հետ: Ժուանը ծիծաղում է և համաձայնվում.

''Այո, դա ճիշտ է, մարդիկ երբեմն ասում են դա, իմ ականջների պատճառով'': 

Իսկ Ժուանը իր հայրենակցի մասին ասաց.

''Ես նրան կհամեմատեի Ֆերարրիի հետ, քանի որ հենց նա գնդակով է, նրան հնարավոր չէ հասնել, մարզումների ժամանկ շատ դշվար է նրա դեմ պաշտպանվելը'':

Ի՞նչ կասեք միլանյան դերբիի մասին.

''Դա աշխարհի մեծագույն թիմերի խաղերից մեկն է, երկու զարմանահրաշ թիմերի պայքար: Բայց մենք պետք է հաղթենք! Թիմերից ոչ մեկը որպես ֆավորիտ դուրս չի գա խաղադաշտ: Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա ֆուտբոլում: Ռոբինյո՞ն: Ես հուսով եմ, որ հանգիստ կպահեմ նրան'', - ժպտալով պատասխանեց բրազիլացին:

Քաղաքի մեծագույն խաղի երկրպագուներին.

''Ես լավ հարաբերությւոններ ունեմ նրանց հետ, ինձ դուր է գալիս նրան հետ շփվել, ես զգում եմ նրանց աջակցությունը, դա շատ կարևոր է'':

Ձեր հարաբերությունները Անդրեա Ստրամաչչինոիի հետ նույնպես կարևոր են.

''Նա երիտասարդ մարզիչ է, բայց գիտի, թե ինչ է անում, նա լավ է պատրաստված և գիտի, թե ինչպես ստիպել քեզ կարևոր զգալ և մեծ վստահություն է տալիս'':

Խաղադաշտում իր խաղային դիրքի մասին.

''Ես խնդիր չունեմ խաղալ երեք կամ չորս պաշտպանով: Ինձ հարմար է այն, ինչ նախընտրում է մարզիչը'':

Շատ երկրպագուներ Inter Channel-ին գրել էին` ասելով, որ հուսով են, որ Ժուանը կդառնա աշխարհի լավագույն պաշտպանը.

''Եկեք հուսանք, որ այդպես կլինի!''

''Որպիսի անեմ դա, ինձ նախ և առաջ պետք է բարելավել իմ խաղի տակտիկական կողմը: Այստեղ ավելի շատ տակտիկական էլեմենտներ կան, քան Բրազիլիայում, այնտեղ ֆուտբոլն ավելի արագ են խաղում: Ես դեռ պետք է հարմարվեմ դրան: Իմ հարաբերությունները Տիագո Սիլվայի հետ: Ես շատ բան եմ սովորել նրանից, նա ինձ սովորեցրել է իտալական ֆուտբոլի տարբերությունները: Օլիպիական խաղերում հանդես գալը նույնպես շատ օգնեց ինձ: Տիագոն այնտեղ նույնպես ինձ շատ օգնեց, իսկ գլխավոր մարզիչը նույնպես ինձ վստահում էր: Դա ֆանտաստիկ փորձ էր ինձ համար, և իսկապես օգնեց ինձ զարգանալ որպես խաղացող'':

inter.it

Դիտումներ: 977 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 ashxen91   (06.10.2012 18:28) [Материал]
es el patasxany harcazruycic heto laugh laugh
http://fcinter.am/forum/5-69-1#2266

3 ashxen91   (06.10.2012 05:11) [Материал]
inchi en footbalistnery senc shut amusnanum????

2 tiko11   (06.10.2012 02:16) [Материал]
iroq shat lava iran drsevorum es tariqum Juan@ es misht asum ei iran vor mtcni Straman bayc esqan lav el chei spasum vor kxaxar isk es pahin inqna 1in@ isk heto mnacac@.. SHrek lavn er laugh laugh eesel asum em mi te tesel em iran

1 ashxen91   (06.10.2012 01:04) [Материал]
SHREk 91 es el asem uma nman Juany,, Shrekn u Xujujy! B)

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz