Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Ժուլիո Սեզար "Սա ցավալի է, երբ դու սովոր ես հաղթելու"
16:29
Ժուլիո Սեզար "Սա ցավալի է, երբ դու սովոր ես հաղթելու"

 "Սա պարտություն է, որն իսկապես շատ ցավալի է, քանի որ ես կարծում եմ Ինտերը լավ խաղաց և ոչ ոքին ավելի արդարացի արդյունք կլիներ: Այժմ մենք պատասխան խաղն ունենք "Մեացցայում":Այս պայքարը 180 րոպե է տևում, նրանք հաղթեցին առաջին 90-ը, իսկ մենք դա կանենք Միլանում",- ակնհայտ էր հիասթափությունը Ժուլիո Սեզարի դեմքին, երբ նա մեկնաբանում էր Ներաձուրրիի վերջին րոպեին կրած պարտությունը Մարսելի "Վելոդրոմե" մարզադաշտում:

"Առաջին անգամ է, որ ես այսպիսի իրավիճակում եմ հայտնվել: Ես երբեք նման իրադրությունում չեմ եղալ, այն օրվանից, ինչ Ինտերում եմ խաղում: Մենք պետք է ավելի շատ ցույց տանք մեր բնավորությունը և ուժը, որպիսի կարողանանք անցնել այս ամենի միջով:  Այսպիսի պահեր լինում են կյանքում և դու պետք է պահպանես վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, որպիսի կարողանաս կրկին աշխատել, չմոռանալով այն լավ բաների մասին ինչ արել ես: Մենք ինքներս պետք է դուրս գանք այս իրավիճակից` միասին պայքարելով և քրտնաջան աշխատելով: Մենք դեռ 90 րոպե ժամանակ ունենք և հուսով եմ, որ կանցնենք հաջորդ փուլ":

"Դա ճիշտ է, ես այսպիսի իրավիճակներ ունեցել եմ, երբ խաղում էի Բրազիլիայում և մենք պայքարում էինք դուրս չմնալու համար: Սա շատ բարդ ժամանակաշրջան է, մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ երբ ամեն ինչ լավ է ընթանում, ավելի հեշտ է մարզվել, խաղալ... Այսպիսի պահերին մենք պետք է միասնական լինենք, իմ խաղընկերները ինձ համար երկրորդ ընտանիքի պես են: Այդպես մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից: Ես հասկանում եմ երկրպագուներին, իմ որդին առաջինն է, որ ինձ շարունակ խնդրում է, որպիսի նորից սկսենք հաղթել":
Դիտումներ: 928 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.6/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Goro   (24.02.2012 22:54) [Материал]
ay esi txayaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

3 Hako   (23.02.2012 21:09) [Материал]
de nviri tvut ira uzac@ etqan tasib chuneq?

2 Maicon   (23.02.2012 16:43) [Материал]
eeeeee julio duel arden en ches

1 ashxen91   (23.02.2012 16:31) [Материал]
eeehhh ba hima inch srtov es gnalu tun u najes erexut achqerin?? :/

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz