Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 28 » Ջոնատան. Ինտերը միշտ ցանկանում է հաղթել տիտղոսներ
21:58
Ջոնատան. Ինտերը միշտ ցանկանում է հաղթել տիտղոսներ

Ինտերի պաշտպան Ջոնատանը հարցազրույց է տվել SempreInter.com-ին:

Դուք գոլի հեղինակ դարձաք և հաշիվը դարձրեցիք 2-1 Ֆիորենտինայի հետ խաղում, որը ապահովեց 3 միավոր Ինտերին.

«Դա շատ բարդ խաղ էր, որին մարզիչը մեզ պատրաստել էր: Խաղից հետո հանդերձարանում մենք տղաների հետ զրույցի ժամանակ նշում էինք, որ խաղացինք ուժեղ մրցակցի դեմ, չնայած դա գիտեինք նաև մինչ խաղը: Ինտեր շատ լավ խաղաց և կարողացավ շրջել խաղի ընթացքը իր օգտին` տանելով հաղթանակ»:

Կարող ե՞ք այժմ ասել, որ Ինտերը ի զորու է պայքարել Սկուդետտոյի համար, թե կարծում եք, որ դեռ վաղ է այդ մասին մտածել.

«Ես արդեն նշել եմ ձեր գործընկերներին, որ բոլոր այն խաղացողները, որոնք խաղում են Ներաձձուրիների կազմում, պետք է միշտ մտածեն այն մասին, որ Ինտերը պետք է փորձի հաղթել Սկուդետտոն: Ինտերը միշտ պետք է փորձի հասնել առավելագույնին բոլոր այն մրցաշարում, որոնց մասնակցում է` կլինի Ա սերիան, Չեմպիոնների լիգան, քանի որ Ինտերը բարձր մակարդակի ակումբ է, որը մշտապես պետք է լինի բարձր տեղերում»:

Աղբյուր` SempeInter.com
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 865 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz