Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 7 » Ջորկաեֆֆ:"Ինտերը իմ սրտում է"
19:20 Ջորկաեֆֆ:"Ինտերը իմ սրտում է" |
Ինտերն իր այրան մեջ է: Մեր հայրենակից և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոիստ Յուրի Ջորկաեֆֆը Նյու Յորքում նշում է Ինտերի հաղթանակը Յուվենտուսի նկատմամբ: "Հիանալի հանդիպում: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հաղթել Յուվեին:" Դուք շարունակում ե՞ք հետևել Ինտերին: "Այո, ես հավերժորեն Ինտերիստ եմ: Ինտերն իմ սրտում է": Ձեզ դո՞ւր է գալիս Ստրամաչչիոնին: "Վերջապես ակումբում հայտնվել է մարզիչ, որն հիանալի գիտի ներքին խոհանոցը: Այո նա չուներ մեծ անուն և մեծ փորձ, բայց նա արդեն արել է մեծ գործեր: Դա ինձ դուր է գալիս": Ինտերը նախկինի պես սպասում է Սնեյդերի վերադարձին: "Այսօր Ինտերը երիտասարդների և փորձառուների միացում է, ինչպես իմ ընկեր Զանետտին օրինակ: Երբ Սնեյդերը վերադառնա, ապա նա կօգնի թիմին: Եվ դա կարող է բերել լրացուցիչ արժեքներ:" Միլանը վերջին տուրում հաղթեց Կիևոյին, բայց դրա համար մեծ ջանքեր գործադրեց: "Եթե Միլանի հետ մի բան այն չէ, ինչպես հարկն է, ապա թող շարունակեն նույն ոգով" - ժպտալով պատասխանեց Յուրին: ՊՍԺ-ն շաբաթ օրը անսպասելի պարտվեց Սանտ-Էտիենին, տագնապի ազդանշան է՞ր: "Ես դիտել եմ խաղը: Սանտ-էտիենը հիանալի խաղաց և նրանք արժանի էին հաղթանակի: Բայց, այնուամենայնիվ, ՊՍԺ-ն դեռ չի խաղում 100%-ով, մենք հասկանում ենք, որ նրանց պետք է գտնել հավասարակշռություն: Չնայած Իբրաի բացակայությանը թիմը պարտավոր է հաղթել": Ի՞նչ ապագա ունի Ջորկաեֆֆը: "Ես ապրում եմ Նյու Յորքում արդեն ութ տարի է և աշխատում եմ ֆրանսիական հեռուստաընկերությունում, և այժմ պատրաստվում եմ մի ծրագիր բաց թողնել Ամերիկայում ֆուտբոլի մասիսն, որին այստեղ սկսում են մեծ ուշադրություն դարձնել: Ինձ դուր է գալիս այստեղ": intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|