Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 3 » Ջորկայֆ. Կցանկանայի փորձել ինձ սպորտային տնօրենի պաշտոնում
23:02
Ջորկայֆ. Կցանկանայի փորձել ինձ սպորտային տնօրենի պաշտոնում

Ինտերի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկայֆը հարցազրույց է տվել ֆրանսիական du Dimanche ամսագրին և ներկայացրել ապագայի վերաբերյալ ծրագրերը.

«Այսօր թոփ ակումբների ենթակառուցվածքները կարիք ունեն նախկին ֆուտնոլիտների, 1988 թ.-ի աշխարհի չեմպիոնների: Մենք ունենք միջազգային փորձ, մենք ի վիճակի ենք բանակցել ներդրողների հետ: Ներկա պահին ես ինձ չեմ տեսնում մարզչի կարգավիճակում, սակայն կփորձեի ինձ սպորտային տնօրենի և նախագահի խորհրդականի դերում»:

Ինտերի նախկին խաղացողը չի թաքցնում, որ կապնվել է Ներաձձուրիի հետ.«Ինտերի հետ ես քննարկել եմ այդ թեման, սակայն չեմ կարծում, որ դա այժմ տեղի կունենա: Ես խոսել եմ նաև Աուզիլիոյի հետ, խորհուրդ տվեցի նրան ուշադրություն դարձնել Լիոնի երիտասարդ խաղացող Կլեմենտ Գրենյեի նկատմամբ, խոստումնալից տղա է»:

Աղբյուր` du Dimanche
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 971 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz