Կարևոր խոսքեր են գալիս Իսպանիայից, որոնց հեղինակը Ջուզեպպե Ռոսսին է: Այսօր Gr Parlamento-ին տված հարցազրույցում Ռոսսին խոսել է հունվարին Ինտեր տեղափոխվելու հնարավորության մասին.
՛՛Ո՞վ չի սիրում Ինտերը: Սա այն թիմն է, որն իմ դուրը գալիս է և այն ունի նոր զարգացող պրոեկտը՛՛, - հայտարարություն, որ լիովին համընկնում է իր գործակալի օրերս արած հայտարարությանը:
Ռոսսին խոսել է նաև Անտոնիո Կասսանոյի մասին, ով Ինտերում հավանաբար իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում.
՛՛Նա մեծագույն խաղացող է և ես շատ ուրախ եմ նրա համար: Այդուհանդերձ, դա անակնկալ չէ, որ նա Ինտերում այդքան լավ է իրեն զգում՛՛:
Բայց մինչ այդ հարձակվողը առաջին հերթին մտածում է ծանր վնասվածքից ապաքինվելու և խաղադաշտ վերադառնալու մասին.
''Իմ նպատակն է վերադառնալ խաղադաշտ որքան հնարավոր է շուտ, կլինի դա Իսպանիայում, թե Իտալիայում՛՛:
Ռոմա տեղափոխվելու հնարավորության մասին, Ռոսսին պատասխանեց ոչ այդքան ոգևորված.
՛՛Չեմ կարող ասել, կխաղամ այնտեղ, թե ոչ: Այս պահին ես մտածում եմ միայն ապաքինվելու մասին՛՛:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 897 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |