Էստեբան Կամբիասսոն երեկ հարցազրույց է տվել Sky Sport Italia-ին` խոսելով Ինտերի դժվար ժամանակների մասին և դիմել է երկրպագուներին:
"Եկեք մտածենք միայն մեկ խաղ հաղթելու մասին, իսկ այնուհետև կտեսնենք, թե ինչ կլինի: Եթե մտածենք միայն նպատակի մասին, ոչինչ էլ չի ստացվի: Այժմ մեզ անհրաժեշտ է մեկ խաղում հաղթել և այն իր հետևից կբերի մյուս հաղթանակները: Մենք ցանկանում ենք հաղթել մեր խաղերը և կտեսնենք, թե որ հորիզոնական նրանք մեզ կբերեն":
Կամբիասսոն խոսեց նաև ՉԼ-ի Մարսելի հետ պատասխան խաղի մասին:
"Մենք 2-րդ խաղը դեռ ունենք: Եթե լիգայում այլ արդյունքներ լինեին, ապա բոլորը կասեին, որ մեր բախտն ուղղակի չբերեց առաջին խաղում և որ մենք կարող ենք ամեն ինչ ետ բերել: Մենք ցանկանում ենք շրջել ամեն ինչ, ամեն դեպքում":
Այնուհետև Էլ Կուչուն հրավիրեց բոլոր երկրպագուներին Մեացցա մարզադաշտ.
"Ես ակնկալում եմ տեսնել Սան-Սիրոն լեփ-լեցուն: Եթե մենք խոսում ենք այս շրջանը ավարտելու մասին, ես կարծում եմ, որ եթե Մարսելի դեմ խաղը պետք է լինի շրջանի ավարտը, ապա մարզադաշտը պետք է լեցուն լինի: Մթնոլորտը շատ կարևոր է մեզ համար":
Խոսելով երկրպագուների մասին Կամբիասսոն ավելացրեց.
"Մեր վերջին տնային խաղում նրանք թիմի հետ մնացին 85 րոպե, իսկ հետո, իհարկե որոշ հիասթափություն եղավ: Այսպիսի ռեակցիան նորմալ է: Բայց շատ կարևոր է, որ նրանք այժմ լինեն թիմի կողքին, քանի որ թիմը պայքարում է և երկրպագուները կարող են լրացուցիչ լիցք հաղորդել թիմին: Հուսով եմ, որ նրանք մեզ հետ կլինեն ամբողջ 90 րոպեների ընթացքում այս կիրակի և մեր մնացած բոլոր խաղերում: Այդ ժամանակ, եթե վերջ ի վերջո չտեսնեն դրական արդյունք, նրանք իրավունք ունեն այդպես մտածելու":
|
Դիտումներ: 863 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.7/12 |