Երեկ Էստեբան Կամբիասսոն երկար լռելուց հետո SkySport24-ին հրացազրույց է տվել:
"Հրաժեշտ Ինտե՞րի հետ: Ես դեռ զգում եմ երկրպագուների ջերմությունը, այդ իսկ պատճառով չեմ գրել շնորհակալության նամակ, քանի որ դեռ զգում եմ ինձ նրանց կողքին":
Կամբիասսոն խոստովանել է, որ իրեն դուր չի եկել այն մեթոդը, որով նրա հետ բաժանվեցին.
"Ես արժանացել եմ նրան, որ ինձ տեղեկացնեն 3-4 ամիս առաջ, որ ինձ հետ պայմանագիրը չեն երկարաձգում, որպեսզի ես ավելի երկար ժամանակ ունենամ ապագայիս մասին մտածելու համար, այլ ոչ Կիևոյի դեմ խաղից նախօրեին: Նրանք կարող էին ինձ նախօրոք ասել, քանի որ ես այստեղ անցկացրել եմ 10 տարի: Իմ ապագան առաջվա պես հեռու է Ա Սերիայից, քանի որ չեմ կարող այլ իտալական ակումբին տալ այն, ինչը տվել եմ Ինտերին: Այս շաբաթ պարզ կդառնա, որտեղ և ինչից կսկսեմ իմ նոր կարիերայի փուլը, և որտեղ կլինեմ երջանիկ իմ ընտանիքի հետ: Բայց որտեղ էլ որ ես գնամ, կկնքեմ մեկ տարվա պայմանագիր, դա իմ որոշումն է:"
Ինչպե՞ս ես գնահատում ներկայիս Ինտերը.
"Նա պետք է մրցունակ լինի, Ինտերում միշտ հաղթանակ տանելու պարտավորություն կա: Դա անհնար է թաքցնել: Այս տարի նրանք ունեն երկու մրցաշար և պետք է լինեն հավասարակշռված:"
Մորատտիի մասին.
"Ուրախ եմ, որ կարողացա օգնել իրականացնել նրա երազանքը: Շատ կարևոր է զգալ ակումբի վստահությունը: Իմ վերջին պայամանագիրը ես ավելի շուտ կնքել եմ Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությունից հետո Չեմպիոնների Լիգայում 2009թ., մինչ պատմական տարին: Հաճելի է լսել, թե ինչպես ե երկրպագուները բացականչում քո անունը, դա աննկարագրելի զգացում է:"
|
Կատեգորիա: Հարցազրույցներ |
Դիտումներ: 1026 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |