Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 15 » Կամբիասսո."Ինտերը հավերժ է"
17:45
Կամբիասսո."Ինտերը հավերժ է"

Ներաձձուրիների կիսապաշտպան Էստեբան Կամբիասսոն FC Inter News - ին տված հարցազրույցում հույս է հայնել, որ կավարտի կարիերան իր ներկայիս ակումբում, Խավիեր Զանետտիին անվանելով գերբնական մարդ և պատմեց ֆուտբոլի հանդեպ իր մեծ սիրո մասին:

"Որտե՞ղ ես կցանկանայի հանդես գալ կարիերայիս ավարտին. Իհարկե Ինտերում: Չեմ կարծում, որ անիրական բան կլինի հայտնվել Արգետնիայի հավաքականում Աշխարհի Առաջնության ժամանակ, երբ հանդես ես գալիս այսպիսի մեծ ակումբում:"

"Զանե՞տտին: Նա սուպերմեն է: Ամենազարմանալին ոչ միայն այն է, թե ինչքան շատ է նա մարզվում ու խաղում, այլ նաև այն, թե ինչպես արագ է նա վերականգնվում: Մասնագետները հավաստիացնում են, որ Իլ Կապիտանոն այդ առումով հավասարը չունի աշխարհում:" 

"Ես նույնպես ապրում եմ ֆուտբոլով և դրա համար էլ վստահ եմ, որ այն ամենը, ինչով զբաղվում եմ խաղադաշտից դուրս, չի կարող խանգարել իմ մասնագիտությանը, հասկանալով, որ ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է: Շատ կարևոր է ճիշտ սնվելը և ամեն օր նույն ժամին քնելը: Կարող է և այդ հանգամանքները ավելի կարևոր լինեն, քան մարզումները: Ոգելից խմիչքը իհարկե անթույլանտելի է:"

45 գոլ 374 խաղում Ինտերի համա՞ր. ես աշխատում եմ չկորցնել հավասարակշռությունս և մնալ կենտրոնացած ակումբի վրա՝ հաշվի չառնելով ոչինչ: Հնարավոր է, հենց այդ պատճառով է, որ ինձ հաջողվել է գոլերի մեծաքանակ մասը հեղինակել այն ժամանակ, երբ թիմը պարտվում է կամ հաշիվը ոչ ոքի է:"

Intrmilano.ru
 
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 879 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (15.12.2012 19:27) [Материал]
Zanettii vrov jishta asum,,,Sneijder@ asuma tariqica vor shat em vnasvacq stanum,, ay apush asa gone Zanettii het xaxalov tenc banermi asa

2 TELMANINTER   (15.12.2012 18:48) [Материал]
ara cammmbiassoooooo du hrashqqqq es

1 tiko11   (15.12.2012 18:34) [Материал]
Cambiasson dashtum baci xaxaluc lriv kantroli taka pahum. inq@ u Zannettin dashtum timi marzichnern en. iroq vor Zanettiin vnasvacqner chi unenum)) et tariqum aveli aroxja qan myus eritasardner@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz