Այսօր Անջելո Մորատտի Սպորտ Կենտրոնում կայացավ Անտոնիո Կասսանոյի պաշտանական շնորհանդեսը Ինտերում, և Ներաձուրրիի 99 համարը, կամ ինչպես նա ինքն իրեն անվանեց ՛՛Նոր Անտոնիոն՛՛ հարցազրույց է տվել լրագրողներին՝ չթաքցնելով իր էմոցիաները և ուրախ տրամադրությունը:
՛՛Ես երջանիկ եմ և ցանկանում են շնորհակալություն հայտնել Մորատտիին, ում շնորհիվ տեղի ունեցավ այս ամենը, ով ինձ այդքան ջերմ ընդունեց օրերս, ինչպես նաև Բրանկային և Աուսիլյոյին, քանի որ երբ գործերը լավ չեն ընթանում, անպայման նրան են մատնանշում, իսկ երբ հիանալի տրանսֆերներ են իրականացվում, ոչ ոք այդ մասին չի խոսում: Կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ նրանք ինձ այստեղ են բերել, որ նրանք հավատացել են ՛՛Նոր Անտոնիոյին, ես շատ շնորհակալ եմ՛՛ , - ասել է Անտոնիոն:
Շատ հարցեր հնչեցին հետաքրքրասեր լրագրողների կողմից, Կասսանոյին հիշեցրեցին, որ նա Միլան տեղափոխվելիս այսպիսի հայտարարություն էր արել ՛՛Միլանից բարձր ոչինչ չկա, միայն երկինքն է: Եթե ես այստեղ ձախողվեմ, կարող եք ինձ փակել հոգեբուժարանում՛՛: Ի պատասխան դրա Կասսանոն ասաց.
՛՛Ես ասել եմ ՛՛եթե ձախողվեմ՛՛, բայց ես չէ, որ ձախողվել եմ: Ձախողվել է նա, ով կանգնած է մարզչի գլխավերևում: Նա միայն խոստումներ է տալիս, բայց դրանք միայն դատարկ խոսքեր են, հենց այդ պատճառով ես պետք է հեռանայի: Արդյոք ի նկատի ունեմ Գալյանիի՞ն: Դա դուք ասացի, ոչ թե ես... Ես ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել Միլանում: Երբ ես սրտի հետ խնդիրներ ունեի, նրանք ինձ շատ աջակցեցին, խաղընկերներս նույնպես: Շնորհակալ եմ Բարբարա Բերլուսկանիին, Տավանոյին, ով փրկեց իմ կյանքը և Տասսոտտիին: Ուրիշ ոչ մեկին: Եվ սա անշնորհակալ չեմ: Ես ասել եմ, որ Միլանից բարձր միայն երկի՞նքն է: Երկնքից բարձր միայն Ինտերն է!!!''
՛՛Մասսիմո Մորատտին ցանկանում էր ինձ ձեռք բերել դեռ Մանչինիի օրոք: Բայց, քանի որ ես այդ ժամանակ միանգամայն խենթ էի, նրա կողմից ավելի խելամիտ էր չանել դա՛՛:
՛՛Ստրամաչչիոնիի հետ հարաբերություննե՞րը:Մենք ծանոթ ենք դեռ այն ժամանակվանից, երբ նա Ռոմայում երեխաներին էր մարզում: Նա գնահատում է տաղանդը, և ես ասել եմ նրան, որ ես պատրաստվում եմ ցույց տալ միայն իմ հանճարը, այլ ոչ թե վայրի բնավորությունը: Նրա մասին կարող եմ ասել միայն լավը՛՛:
՛՛Իհարկե, ես շատ սխալներ եմ գործել կյանքում և հանարավոր է, որ էլի կգործեմ, բայց ոչ այդքան հաճախ, ինչպես առաջ: Այժմ ես աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր ազնիվ են իմ նկատմամբ: Ինչ վերաբերվում է Միլանի հետիմ պայմանագրին, երբ խոսք էր գնում երկարաձգման մասին, ապա Գալիանին անընդհատ ձգձգում էր այդ հարցը: Մթնոլորտն արդեն շատ վատն էր և փոփոխություններ էին անհրաժեշտ՛՛:
՛՛Բայց այժմ ես երջանիկ եմ: Ես ակումբում եմ, որը որոշել է շատ բան փոխել և փորձել կրկին հաղթել: Այստեղ բոլորն ինձ համար ուրախ են՝ Ուեսը, Զանետտին, բոլորը: Ես այստեղ եմ Նագատոմոյի համար: Ես անակնկալ ունեմ նրա համար, նա շուտով կիմանա: Կարծում եմ շատ կատակներ կլինեն, նա արդեն իմ լավ ընկերն է: Բոլորն ինձ շատ ջերմ ընդունեցին, ես անչափ երջանիկ եմ և ես անձամբ ամեն ինչ կանեմ, բոլորին ուրախացնելու համար՛՛:
՛՛Ում հետ կնախընտրեմ խաղա՞լ: Միլիտե, Պալսիո, Սնեյդեր [ժպտում է]: Ես դեռ երեք օր եմ այստեղ: Ե՞րբ տեղի կունենա իմ սև-կապույտ դեբյուտը: Մարզիչը կորոշի: Պացցինին իմ ընկերն է, և ցավոք, նա այլևս այստեղ չէ: Ես հուսով եմ, որ կգամ և նա կմնա, բայց ինչպես ասաց Ջիամպաոլոն, նա ուրախ է, և դա ճիշտ է, որ նա իր համար նոր մատրահրավերներ է փնտրում: Բայց համենայն դեպս, նրա հետ այստեղ անկեղծ են եղել՛՛:
՛՛Մայկո՞նը: Ես հարցրեցի նրան ապագայի մասին, նա ասաց ՛՛Տեսնենք, դեռ չգիտեմ՛՛: Եթե նա մնա, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: [հետո նայեց Բրանկային և արագ ավելացրեց]: Միայն թե ինձ չտուգանեք! Ես չեմ խառնվում այդ գործերին, ուղղակի ասում եմ այն, որ ինձ համար ցավալի կլինի: [Բրանկան նույնպես կատակեց, նշելով 5000 եվրո գումար, բոլորը սկսեցին ծիծաղել]:
՛՛Մարդ - գո՞լ: Ոչ , ես Միլիտոն չեմ [ժպտում է]: Ես միշտ երկրորդ հարձակվողի դերում եմ եղել: Բայց եթե կարիք լինի դիրքը փոխել, կանեմ, բայց հուսով եմ պաշտպանությանը չեմ հասնի՛՛:
՛՛Նպատակները այս մրցաշրջանո՞ւմ: Համոզված եմ, որ կհաղթենք: Ես ցանկանում եմ հաջողությունների հասնել այս թիմի հետ և այս մարզաշապիկով՛՛:
|
Դիտումներ: 1025 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/2 |