Հաղթանակից անմիջապես հետո Անտոնիո Կասսանոն՝ Ինտերի լավագույն ռմբարկուն՝ 3 գոլերով, մեկնաբանեց իր 300-րդ հանդիպումը Ա Սերիայում.
՛՛Իմ թիմակիցներն ինձ շատ օգնեցին: Սա հիանալի թիմ է և ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ավելին քան 300 խաղ Ա Սերիայում և այն փաստը, որ ես թիմի համար գոլեր եմ խփում, ավելի կարևոր է այն, որ իմ խաղընկերները տալիս են ամեն ինչ և նույնիսկ ավելին թիմի համար, և ես նույնպես: Շնորհակա՞լ եմ արդյոք Ստրամաչչիոնիին, որ նա ինձ այստեղ բերեց: Իհարկե, դա առաջին հերթին նրա շնորհիվ է: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան և նախագահ Մորատտիին, և բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ինձ տեսնել այստեղ: Այժմ պետք է մտածեն տանը մի քանի գոլ խփելու մասին, շանսեր կային, սակայն չօգտագործեցինք դրանք: Դա դժվար է, քանի որ բոլորը գալիս են Սան Սիրո պաշտպանվելու համար, բայց մենք դա կանենք: Իսկ կիրակի օրը մենք հիանալի խաղ կխաղանք!՛՛
inter.it
|
Դիտումներ: 864 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/14 |