Gazzetta dello Sport-ը գրում է, թե որ խաղացողները կարող են բաց թողնել չորեքշաբթի օրվա խաղը Սամպդորիայի դեմ: Կամբիասսոն այն բաց կթողնի որակազրկման պատճառով: Կասսանոն երեկվա հանդիպումից հետո ոտնաթաթի վնասվածք է ստացել, իսկ Ռանոկկիան և Պերեյրան մկանային խնդիրներ ունեն: Նրանց վիճակը կգնահատվի մի քանի մարզումներից հետո: Սամպդորիայի դեմ հանդիպումը բաց կթողնի նաև Ստանկովիչը, նա նույնպես ոտնաթաթի վնասվածք ունի:
Նագատոմոն և Կուզմանովիչն այսօր մարզվել են ընդհանուր խնբի հետ և պատրատ են վերադառնալ խաղադաշտ, Սամպդորիայի դեմ արդեն կկարողանա խաղալ նաև Ժուան Ժեսուսը, ով մեկ խաղով որակազրկված էր: