Այսօր առավոտյան Անտոնիո Կասսանոն ժամանել է Անջելո Մորատտի Սպորտ Կենտրոն: Անդրեա Ստրամաչչիոնիին և Խավիեր Զանետտիին ողջունելուց հետո, նա միանգամից սկսել է աշխատել:
Կասսանոն անցկացրել է իր առաջին մարզումը իր նոր թիմակիցների հետ: Դեռ պարզ չէ, արդյոք նա կկարողանա մասնակցել Վասլուի դեմ խաղին, սակայն Ա Սերիայի առաջին խաղին նա անկասկած պատրաստ կլինի: Այսօրվանից սկսվում է Անտոնիո Կասսանոյի նոր կյանքը սև-կապույտ գուներով...